37 թիվը ոչ միայն ստալիններն են ստեղծում, 37 թիվը հասարակության բազմաթիվ անդամների մեջ է
Գործադիր իշխանությունը ՍԴ դատավորին պաշտոնանկ անելու մի ձև ուներ՝ քրեական պատասխանատվության ենթարկել ու դատարանի վճռով դատապարտելը։ Իշխանությունը հանրաքվեի դնելով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը՝ հստակ խոստովանեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործերը սարքած են, Թովմասյանի աղջիկներին ու հորը ԱԱԾ կանչելը ահաբեկում էր, որոնց նպատակն էր Թովմասյանին պաշտոնանկ անելը, սակայն չստացվեց, Թովմասյանն էլ չահաբեկվեց, դիմադրեց, և ՍԴ դատավորներն էլ կաշառքը չընդունեցին, և իշխանությունը անցավ վերջին վարյանտին հանրաքվեին։
Բոլոր նրանք ովքեր կողմ են հանրաքվեով Թովմասյանին հեռացնելուն, իրենց հերթին խոստովանում են որ եթե մեկը իրենց ճաշակով չի, կողմ են նրա գլխին քրեական գործ սարքելուն, նրա ընտանիքի անդամներին ահաբեկելուն։
Հանրաքվեն ու ՍԴ դատավորների դեմ հալածանքները մի փորձություն է, որ բացահայտեց, որ անմեղ մարդկանց գլխին գործ սարքելը ոչ միայն բռնապետներին է բնորոշ, այլև հասրակության մեջ բազմաթիվ մարդկանց սրտով է, որ 37 թվին երբ հարևանը հարևանի վրա բանսարկություն էր անում, որ մարդուն տանեն կորցնեն, և ինքը նրա բնակարանին տիրանար, պատճառը միայն Ստալինը չէր, Ստալինը ուղղակի թույլ էր տվել որ դրսևորվեն այդ անձանց բանսարկու ու նենգ բնույթը, պարզվեց որ 21֊րդ դարում Հայաստանում լիքը մարդ Յոժի պես կողմ է գրպանը պլան գցելով մարդուն բռնելուն, հարազատներին ահաբեկելով հարցեր լուծելուն. ԱԺ֊ում այդպեսի կրքերով առաջնորդվող 88 պատգամավոր կա, իսկ եթե հանրաքվե լինի, կողմ քվերակողներով կպարզվի հասրակության մեջ նրանց ընդհանուր թիվը։
37թիվը հնարավոր չի լինի այն հասրակությունում որը մերժում է մարդու գլխին գործ սարքելը, գնահատում է իրավական պետության գաղափարը, և հակառակը, հնարավոր է այն հասրակություններում որտեղ շատերը խրախուսում են մարդկանց գլխին գործ սարքելը։
Իսկ իշխանություններն էլ գնահատվում են նաև նրանով թե հասրակության ինչ ձգտումներ են խրախուսում, անընդունելի է էն իշխանությունը որ խրախուսում է բնակիչների մութ բնազդները, բանսարկու, նենգ ու չարակամ մղումները։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...