Եկատերինբուրգում անվճար հաց բաժանող հայաստանցի գործարարը նոր նախագիծ է սկսել
Գործարար Արտակ Հակոբյանը` Եկատերինբուրգից, ով հայտնի դարձավ, երբ ԶԼՄ–ներում հայտնվեց թոշակառուներին եւ կարիքավորներին անվճար հաց բաժանելու նրա նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվությունը, այժմ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նախաձեռնությունը կոչվում է «Բարություն արա»։
Նախագիծը ցանկացած մարդու հնարավորություն է տալիս օգնել կարիքավորներին։ Հակոբյանի նախաձեռնության իմաստը հետեւյալն է. ցանկացած մարդ կարող է գործարարի խանութներից առցանց մթերքներ ձեռք բերել՝ մեծածախ գներով, որոնք հենց տեղում կբաժանվեն թոշակառուներին եւ կարիքավորներին։
Նախագծի թափանցիկության համար Արտակ Հակոբյանը որոշել է սոցիալական կայքի առանձին խմբում հրապարակել բարերարի անունը՝ նրա կողմից ձեռք բերված մթերքը կարիքավորներին հանձնելու ֆոտո հաշվետվությամբ։
Գործարարի խոսքերով՝ չնայած որ նախագիծը վերջերս է մեկնարկել, բարերարների աշխարհագրությունը արդեն ընդգրկում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ արտասահմանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ծնունդով Եղեգնաձորցի Արտակ Հակոբյանը, Եկատերինբուրգի իր խանութներում անվճար հաց է բաժանում թոշակառուներին, սակայն ստիպված էր դադարեցնել բարեգործությունը՝ քաղաքացիների վատ վերաբերմունքի պատճառով։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց գործարարը կրկին վերականգնել էր անվճար հացի բաժանումը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է