Զիդան. ՉԼ-ի եզրափակչում միմյանց կհանդիպեն երկու գերակումբներ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի շրջանակում կայանալիք Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:
««Յուվենտուսը» շատ լավ է պաշտպանվում և շատ է գրոհում, սակայն եզրափակչում դա այդքան էլ էական չէ: Այս տարի եզրափակչում միմյանց կհանդիպեն գերակումբներ: Ինչպես միշտ երկրպագուներին սպասվում է հրաշալի հանդիպում:
Մեզ համար դա կլինի մրցաշրջանի վերջին հանդիպումը: Այդ խաղն անչափ կարևոր է մեզ համար: Պատրաստվելու ենք հանդիպմանը մեծ պատասխանատվությամբ:
Ուրախ ենք, որ դուրս ենք եկել մրցաշարի եզրափակիչ: Գիտենք, թե որքան դժվար է դա, սակայն մենք քրտնաջան աշխատել և վաստակել ենք այն: Մեր թիմում ամեն ինչ կարգին է:
Առջևում չորս օր կա` չորս մարզում»,- Զիդանի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ