Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկ Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ «Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հացիկ գյուղում բնակելի տնակ է այրվել ԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. Հեգսեթ ԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է

Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն

Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։

ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխություններ իրականացումը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ ՍԴ-ն Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում։

Եվ քանի որ Ազգային Ժողովը շրջանցել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հստակ պահանջը, ապա Նախագահը, եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը։

Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Մնում է միայն որոշել, արդյոք մենք ձգտում ենք լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների ապահովմանը։
Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգյանինն է։

Եթե նա կարող է հանդիպել բանկիրների հետ և դրանից հետո չստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքը, ապա ինչն է իրեն խանգարում հանդիպել իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանական պալատի / երեկվա հայտարարությունը՝ ի գիտություն/ , սահմանադրագետների՝ այդ թվում նրանց, ում նա առաջարկում էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և Իմ քայլը համառորեն մերժում էր։

Ինչու խուսափել այս ամենից։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»