Կապ չունի որ փուլում, բայց հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը. Արփինե Հովհաննիսյան
Կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի իմ քայլական պատգամավորներ,
Գովելի է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու եւ հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթեւ մտավարժանք։
Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին եւս առաջարկում եմ սա մի կողմ դնել)
Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը եւ կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝
• Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը
Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որ նշում է՝
• Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:
Հիմա անցնենք մտավարժանքի երկորդ փուլին։ Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո', դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, ( առաջ թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը։
Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո', պատասխանը միանշանակ է ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։
Կարող է մի պահ բարբառեք, թե չի կարող ՍԴ քննել հենց իր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, սրա պատասխանն էլ կա, կարդացեք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները՝ ի դեպ ամենեւին ոչ Հայաստանի մասով (ցանկության դեպքում կարող եմ հուշել)։
Հ.Գ. Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ։ Սա Հայաստանի Հանարապետության միջազգային հեղինակության եւ իրավական անվտանգության հարց է։


















































Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը
Արմեն Սարգսյանն անում է նույնը, ինչ Փաշինյանը, ուղղակի ավելի գեղեցիկ ու գրագետ․ Արփինե Հովհաննիսյան. (տեսանյութ)
Փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է
Գիտե՞ք ովքեր կային կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում
«Արդարությունը և իրավունքը հաղթեցին»․ Արփինե Հովհաննիսյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...