«Տեղի ունեցավ հակառակը, ինչո՞ւ». ԲՀԿ-ական պատգամավորը՝ այսօրվա աղմկահարույց նախագծերի մասին
Միթե հնարավոր է 100 տոկոսով լինել համոզված, որ այս որոշումների իրագործումը չի դառնա մահակ երկրի գլխին: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստում ներառված աղմկահարույց նախագծերին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ինչ վերաբերում է այն օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններին, որոնք պետք է քննարկվեն ԱԺ-ի` փետրվարի 6-ի արտահերթ նիստում, ապա ես ունեմ հարցեր, որոնց պատասխաններն, ըստ էության, չստացա։
1-Իշխանությունն ուներ բավական ժամանակ, որ հանգիստ, առանց անիմաստ վազվզելու վերլուծեր այս տարբերակները, դներ հանրային քննարկման, գոնե դարձներ դիսկուրսի առարկա։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Ինչո՞ւ
2-Ինչո՞ւ այս փոփոխությունները չարժանացան գոնե մակերեսային վերլուծության հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից (օրինակ` նույն Վենետիկի հանձնաժողովի կողմից), որ հետաքրքրված կողմերը ունենային քչից շատից ինչ-որ իրավական գնահատական։ Եվ դա այն դեպքում, որ բազմաթիվ ոչ այնքան հնչողություն ունեցող օրենքների նախագծեր արժանանում են բազմաշերտ եւ խորացված վերլուծական գնահատականների։
3-Միթե հնարավոր է 100 տոկոսով լինել համոզված, որ այս որոշումների իրագործումը չի դառնա մահակ երկրի գլխին եւ հաշվարկվա՞ծ են արդյոք իրավական եւ քաղաքական ռիսկերը ներքին եւ արտաքին քաղաքական դաշտում։
Մի խոսքով, հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան։
Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս կերպ եւ այս բովանդակությամբ ներկայացված վիճելի օրենսդրական եւ սահմանադրական նախաձեռնությունները հետագայում հագեցնելու են լրջագույն ինստիտուցիոնալ խնդիրների»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...