Նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող եւ ուժի մեջ մտած գլխի համար․ Գոհար Մելոյան
Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ ...
Իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում !
Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։
Այո, սխալ չեք կարդում, Սահմանադրության փոփոխությունները կատարում են ՕՐԵՆՔԻ նախագծով. սա իրավական տեխնիկայի հերթական «գլուխգործոցն» է։
Նախորդիվ ներկայացված սահմանադրական օրենքների նախագծերում եւս այնքան բազմազան էին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների խախտումները, որ անիմաստ համարեցի անգամ դրանց անդրադառնալը, բայց ամեն հաջորդ անգամ իրավիճակն ավելի է «կատարելագործվում»։
Բովանդակությանն անդրադառնալը թերեւս կրկին կարելի է ավելորդ համարել։ Ինչպես նախորդիվ ներկայացրել էի՝ նկատի ունենալով իշխող ուժի գործողությունների իրավական «տրամաբանությունը», փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածում, հետեւյալ բովանդակությամբ՝ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է։»։
Այսինքն՝ նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող եւ ուժի մեջ մտած գլխի համար, ինչը, նախ՝ անգամ հասարակ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, ապա իրավական տեխնիկայի, իրավամեկնաբանման կանոնների համատեքստում փոփոխության ենթակա չէ, եւ 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն արդեն իսկ սպառել էր իրեն նախկինում Սահմանադրության կոնկրետ դրույթների իրականացումն ապահովելուց հետո, բայց բնական է, որ ցանկացած նախազգուշացում ապարդյուն է, եւ իրավական պետության սկզբունքներն այլեւս արդիական չեն մեր պետության համար։
Շատ կցանկանայի տեղեկանալ, թե ով է այս իրավական «գլուծգործոցները» մշակողը։ Նման հմտություններով մասնագետի՝ անգամ ԱԺ աշխպատակազմի իրավական փորձաքննության բաժնում առաջին կարգի մասնագետ աշխատելը պետք է հարցականի տակ դրվեր»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...