«Ադրբեջանական պետություն մինչև 1991 թվականը Երկիր մոլորակի վրա երբեք գոյություն չի ունեցել». ռուս գրող
Ռուս գրող Ալեքսանդր Ֆոմենկովը հայտարարություն է տարածել իր հասցեին ադրբեջանցիների այն մեղադրանքների առնչությամբ, թե Ֆոմենկովը «ծախվել է հայերին»: Հայտարարությունը Ֆոմենկովը հրապարակել է Facebook-ի իր էջում:
«Ներկայիս ադրբեջանական իշխանությունները պատմական տիրույթում ապակողմնորոշում են ադրբեջանցի ժողովրդին` այդպիսով նրանց ավելի շատ վնաս հասցնելով, քան աշխարհի բոլոր հայերը միասին վերցրած: Ձեզ խաբո՛ւմ են, բարեկամնե՛ր: Ադրբեջանական պետություն մինչև 1991 թվականը Երկիր մոլորակի վրա երբեք գոյություն չի ունեցել: ԱԴՀ-ն (Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն) եղել է միայն թղթի վրա: Եվ ադրբեջանական ազգը որպես այդպիսին սկսել է ձևավորվել միայն անցյալ հարյուրամյակի 30-ական թվականներին»,-գրել է Ֆոմենկովը:
Ռուս գրողի նկատմամբ մեղադրանքների պատճառ է հանդիսացել այն, որ Ֆոմենկովը հայտարարությունների շարք է տարածել այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար և նպատակադրված խեղաթյուրում են Ադրբեջանի պատմությունը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...