Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ
Գիտություն

Անբավարար քունն ուղեղում միացնում է ինքնաոչնչացման մեխանիզմը

Պատճառը, որ մեզ անհրաժեշտ է քնել, միայն այն չէ, որ օրգանիզմը հանգստի կարիք ունի: Քնի մեջ ուղեղն այլ վիճակի է անցնում, որտեղ ազատվում է նյարդային ակտիվության կողմնակի տոքսիկ արտադրանքից: Նմանօրինակ պրոցես է տեղի ունենում նաեւ այն ժամանակ, երբ քունը ծայրահեղ անբավարար է, սակայն այս դեպքում ուղեղն անկարող է ժամանակին կանգ առնել եւ «աղբի» հետ միասին մաքրում է նաեւ այն նեյրոններն ու սինապսները, որոնք ամենեւին էլ կողմնակի արտադրանք չեն: Եթե զուգահեռ անցկացնենք, ապա ուղեղը դեն է նետում ոչ միայն կարտոֆիլի կճեպն ու ձվի տուփերը, այլ նաեւ պահարանը, բազկաթոռը եւ սիրելի շանը: Եթե նույնիսկ մարդը փորձում է էներգիան լրացնել՝ ավելի ուշ քնելով, նեյրոնները եւ սինապսները չեն վերականգնվում, պահարանը եւ բազկաթոռը (նաեւ շունը) աղբահորում են մնում:

Մարկեի Պոլիտեխնիկական համալսարանի (Marche Polytechnic University, Իտալիա) մասնագետների խումբը, նյարդաբան Միկելե Բելեսիի ղեկավարությամբ, կաթնասունների ուղեղը հետազոտել է պարզելու համար, թե կենդանիներն ինչպես են արձագանքում քնի անբավարարությանը, եւ հայտնաբերել են, որ բավարար քնած եւ քնի սուր պակասով տառապող մկների միջեւ տարօրինակ նմանություն կա: Ուղեղում նեյրոնները, ինչպես նաեւ մյուս բջիջները, մշտապես վերականգնվում են, եւ այս պրոցեսի համար պատասխանատու են գլիալային բջիջները: Ֆագոցիտոզի ընթացքում նրանք «հավաքում» են ոչ պիտանի բջիջները: Սինապսների վերականգնման համար պատասխանատու են աստրոցիտները: Ե՛վ աստրոցիտները, ե՛ւ գլիալային բջիջներն ակտիվ են քնի ժամանակ, սակայն, ինչպես փորձերն են ցույց տվել, նրանք աշխատում են նաեւ անբավարար քնի ժամանակ, ըստ որում՝ զգալի վերափոխումներով, որի արդյունքում ուղեղը զրկվում է մեծ քանակով առողջ բջիջներից:

Հետազոտողներն ուսումնասիրել են 4 խմբի բաժանած մկների ուղեղը.

հանգստացած մկներ (քնի 6-8 ժամ)
կենդանիներ, որոնց պարբերաբար անսպասելի ժամերի արթնացրել են
առանձնյակներ, որոնց թույլ չեն տվել քնել լրացուցիչ 8 ժամվա ընթացքում
քնի քրոնիկական պակասով կրծողներ, որոնք 5 օր չեն քնել:
Աստրոցիտների ակտիվությունը չափելով՝ գիտնականները նկատել են, որ առաջին խմբում աստրոցիտներն ակտիվ են եղել սինապսների 5,7 տոկոսում: Երկրորդ խմբում՝ արդեն 7,3 տոկոսում: Երրորդ խմբի աստրոցիտներն ակտիվություն են ցուցադրել սինապսների 8,4 տոկոսում, իսկ երկար ժամանակ չքնած չորրորդ խմբում՝ 13,5 տոկոսում: Այս ընթացքում առաջինը ոչնչացել են այն սինապսները, որոնք առավել հաճախ են օգտագործվել: Նույն բանն է տեղի ունեցել գլիալային բջիջների եւ նեյրոնների հետ՝ քնի քրոնիկական պակասով մկների ուղեղը, փաստորեն, սկսել է ինքն իրեն ուտել՝ քայքայելով ե՛ւ նյարդային բջիջները, ե՛ւ դրանց միջեւ եղած միացությունները: Գլիալային բջիջների համանման ակտիվությունը հատուկ է այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդություններին, ինչպիսին է, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունը: Ինչ վերաբերում է աստրոցիտներին, ապա դրանց ֆագոցիտոզը տեղի է ունեցել հիմնականում քնի սուր եւ քրոնիկական անբավարարության դեպքում, անսպասելի արթնացումները աստրոցիտներին չեն ստիպել սինապսները ոչնչացնել:

Գիտնականները նշել են քնի անբավարարության մեծ վտանգավորության մասին՝ ցույց տալով, որ հատկապես քնի քրոնիկական անբավարարությունն է գլիալային բջիջներին ստիպում ոչ առողջ ակտիվություն դրսեւորել: Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին էապես մեծացել է Ալցհեյմերի հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվը՝ մասնագետները կարծում են, որ անհրաժեշտ է քնի տեւողության եւ որակի վրա հատուկ ուշադրություն դարձնել:

NEWS.am Medicine