Իշխանությունն ատելության խոսքն օգտագործում է որպես քաղաքական տեխնոլոգիա. Ստեփան Դանիելյան
Ատելության խոսքը, իմ դիտարկումներով, իշխանությունն օգտագործում է որպես քաղաքական տեխնոլոգիա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով դիտարկումներին, որ հանրությունում, սոցցանցերում մեծանում է ատելության խոսքը:
«Նախ, իշխանությունը դրանով փորձում է չեզոքացնել քննադատությունն իր հասցեին, ինչը, բնականաբար, անխուսափելի է ցանկացած իշխանության համար։ Երկրորդը՝ փորձում է կողմնակիցներ ձեռք բերել, դրա համար պետք է ունենալ քաղաքական թշնամի և այդ թշնամուն դեմոնացնել։ Դա ինչ-որ ժամանակահատված կարող է աշխատել, սակայն հետագայում այն սկսում է հակառակ էֆեկտ ունենալ»,– ասաց նա։
«Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց իշխանությունը կսկսի անկեղծորեն խոսել հանդուրժողականությունից, սակայն հարց է, դա որքանով ազդեցություն կունենա: Կխոսի, որովհետև անհանդուրժողականությունը ծնում է փոխադարձ անհանդուրժողականություն, իսկ իշխանությունը լինելով պատասխանատու երկրի վիճակի համար, ավելի խոցելի դիրքերում է հայտնվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցում իշխանության կողմից կիրառվող քարոզչական տեխնոլոգիաներին, ապա, Ստեփան Դանիելյանի կարծիքով, դրանք չեն աշխատում։
«Մեկ դիմում են օրինականությանը՝ ասելով, որ նշանակման ժամանակ խախտում է եղել, սակայն դա ասում են, առանց դատարանի վճիռն ունենալու, մեկ ասում են՝ վատ մարդիկ են, մեկ՝ որ հակահեղափոխական են և այլն։ Այդ ամենն անլուրջ է, ավելի շուտ մանկամիտ մոտեցում է։ Եթե քարոզչության առումով ենք մոտենում, ապա այս հարցում ակնհայտորեն պարտվում են։ Նաև չեն ասում, թե այս պատմության քաղաքական նպատակահարմարությունը որն է»,-ասաց նա:
Անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալություններին և ազատ արձակելուն, ինչպես նաև դա որպես հանրության պահանջ ներկայացնելուն, քաղաքագետը նշեց. «Ցանկացած ձերբակալություն, կալանավորում, բերման ենթարկելու դեպք պետք է օրենքի շրջանակում լինի, հակառակ դեպքում դա հանցագործություն է։ Հանրության կարծիքը, եթե անգամ նման բան լինի, ենթակա է օրենքին ու Սահմանադրությանը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...