Երեւանի «Ալաշկերտը» երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն
Երեւանի «Ալաշկերտը» երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն:
Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ տուրի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակին»: «Ալաշկերտը» վաստակեց 61 միավոր եւ անհասանելի դարձավ իր ախոյանների համար:
Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Գանձասար-Կապանը», իսկ ուժեղագույն եռյակը եզրափակեց «Շիրակը», որը չորս օր առաջ հաղթել էր Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Ի դեպ, «Ալաշկերտն» անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ դարձավ երկրորդ թիմը, որը կարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը: Մինչ այդ դա հաջողվել էր միայն Երեւանի «Փյունիկին»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ