Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն «Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին Գերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ

Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հայաստան

«Սամվել Բաբայանը մեդիադաշտ վերադարձրեց «Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը» տիպի կլոունադան. Աշոտյան

Արցախյան բանակցային խաղաքարտի անհարկի եւ անբարոյական շահարկումները մի օր քանդելու են բոլորիս տունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել . «Տարիների ընթացքում տիրաժավորվող միֆեր, հերյուրանքներ, դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերվող հիմարություններ՝ սա ստի եւ կեղծիքի թագավորության զինանոցի մի մասն է ընդամենը:

Դեռ անցյալ տարի հայկական տեղեկատվական դաշտ նետվեց հերթական «սենսացիոն» զառանցանքը առողջության հետ ակնհայտ լուրջ խնդիրներ ունեցող մի նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի կողմից: Տո էլ «հեղափոխությունը կանխեց Արցախի հանձնումը», էլ «ամերիկացիք Սերժ Սարգսյանին 5 մլրդ փող էին տալիս հողերի դիմաց»… ինչ անհեթեթություն ասես, որ չլսեցինք: Իսկ Փաշինյանի ձեռքերում խամաճիկ դարձած փառապանծ ԱԱԾ-ն, այս ապատեղեկատվությունն հերքելու, բարաբանջանքների հեղինակի մասին հանրությանը պատշաճ իրազեկելու փոխարեն, գերադասեց շրջանցել այս հարցադրումները՝ կամա թե ակամա նպաստելով դրանց անբարո շահարկումներին իշխանական քարոզչամեքենայի կողմից:

Եվ ահա օրերս այն ցնդաբանությունները հայկական մեդիադաշտ վերադարձվեցին Սամվել Բաբայանի հաղորդագրության տեսքով: Երբ «հեղափոխությունը փրկեց Արցախը» եւ «Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը» տիպի կլոունադան ասվում է ոչ ադեկվատ մարդու կողմից՝ սա դիագնոզ է: Սակայն երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարեւորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:

Սթափ մտածող մարդու համար անհասկանալի են այս խաղի շարժառիթները: Հաճոյանա՞լ Նիկոլին: Անիմաստ է, քանզի նա կորցրել է իր արեւով սուտ երդվողների հաշիվը: Ստանալ նրա «դաբրո՞ն» Արցախի ընտրություններին ընդառաջ: Ուշացած է, քանզի «господин назвал меня любимой женой» շոուի քաստինգն արդեն ավարտվել է:

Օգտվելով սերնդափոխության ֆենոմենից՝ մոռացությա՞ն տալ Արկադի Ղուկասյանի հանդեպ մահափորձի քրեական գործը եւ վերափաթեթավորվե՞լ, որպես «20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից, որ հողերը հանձնեն» իրականության հետ որեւէ աղերս չունեցող իմիջի մեջ: Դե սա էլ բանալ սուտ է:

Փաշինյանի կապանյան ասուլիսից հետո նորից ակտուալացավ «թողած ժառանգություն» թեզը: Վարչապետը Մինսկի խմբի համանախագահների 2018 թվականի հունվարյան առաջարկություններն անվանեց «Սերժի թողած ժառանգություն»:

Ի՞նչ ենք մենք իրականում թողել Փաշինյանին որպես ժառանգություն: Ազատ Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ եւ ուժեղ բանակ, բազմաշերտ ու էֆեկտիվ դիվանագիտություն:

Իսկ եթե համանախագահների առաջարկություններն անվանենք ժառանգություն, ապա նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ 10 ժամից ավել տեւած վերջին բանակցային մարաթոնի ընթացքում, անկախ Նիկոլի հռետորաբանական ճամարտակություններից, այլեւս համարելու ենք նրա կողմից ընդունված փաստ եւ իրականություն:

Եվ մի դառը կանխատեսումով ավարտեմ. Նիկոլ Փաշինյանից հետո հաջորդ վարչապետին թողած «ժառանգությունը» լինելու է այնպիսին, որ վերջինս, ընթերցելով արցախյան դոսյեն, հաստատ հոգեբանի կարիք ունենալու է: