Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներից TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026

Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները
Հայաստան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը արհեստական է և լուծումները նույնքան արհեստական են լինելու. Էլինար Վարդանյան

Ռեպորտաժը ակնհայտորեն միակողմանի էր և հաշվի չէին առնվել Հրայր Թովմասյանի փաստաբանական կողմի տեսակետները և փաստարկները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը` անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության» պատրաստած տեսանյութին, որտեղ ՀՔԾ-ն մանրամասներ էր տրամադրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից, որն էլ Ֆեյսբուքի իր էջով տարածել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ» գրառումը:

«Ռեպորտաժը պարունակում էր լրջագույն երկու խախտում, մեկը՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի ոտնահարումը, որը բացարձակ իրավունք է և որևէ կերպ չպետք է ոտնահարվի, մյուսը՝ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում հրապարակայնության սահմանափակումը: Գիտենք, որ ունեն կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետք է նախաքննությունը և ընդհանրապես, քննությունն ընթանա այնպես, որ չխախտվի դատավորի անկախության երաշխիքը, հետևաբար, կարող ենք ֆիքսել, որ այդպիսի խախտում ևս եղել է»,-ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է երկրի վարչապետի կողմից ռեպորտաժը տարածելուն և գրառմանը, ապա Էլինար Վարդանյանն ասաց, որ դա խոսում է գործադիրի կողմից դատական իշխանության ուղղակի միջամտության մասին, և բնականաբար, խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Բացի այդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը և այդ դատարանի դատավորը չի կարող քաղաքական հայտարարությամբ պատասխանել՝ ստեղծվում է անհավասար իրավիճակ:


Նա նկատեց, որ վերջին ժամանակահատվածում ընդգծված «վերաբերմունք» կա Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի նկատմամբ: Որոշվեց դատավորներից ազատվելու մեխանիզմ` կամավորության սկզբունքով կենսաթոշակի անցնելու միջոցը: Այդ օրենքից անմիջապես հետո, Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցում եղավ, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելով, նաև մի շարք այլ գործողություններ` սանիկի, ընտանիքի անդամների հարցաքննություններ և այլն:

«Այս ամենից հետո գործընթացի իրավական լինելու վերաբերյալ խորը կասկածներ կան և հասկանալի է, որ այստեղ առկա է քաղաքական որոշում՝ Սահմանադրական դատարանը լրացնել յուրայիններով»,-ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությանը՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ չգիտի, թե Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որ հարցերին է շեշտադրում անելու: «Այսինքն՝ չեմ պատկերացնում, թե ինչպիսի մեխանիզմ են առաջ քաշելու դատաիրավական, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, բայց նաև պարզ է, որ հանձնաժողովը կազմվել է՝ ելնելով քաղաքական մոտեցումներից, դրա մասին հայտարարեց նաև ՀՀ արդարադատության նախարարը, հետևաբար, ակնկալվում է, որ փոփոխություններն էլ քաղաքական շահերից բխող ենթատեքստ են ունենալու: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն արհեստական է և լուծումներն էլ նույնքան արհեստական են լինելու այդ հարցը լուծելու համար»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանը մտահոգիչ համարեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, մասնավորապես, մինչև Սահմանդրական փոփոխությունները՝ Սահմանադրական դատարանի պարտադիր կարծիքից հրաժարվելու հանգամանքը. «Սա արդեն խոսում է, որ քայլեր են արվում, որպեսզի ներկայացվող նախագծերը Սահմանադրական դատարանի եզրակացությանը չարժանանա, ինչը կարծում եմ, որ իրավական տեսանկյունից աբսուրդ է, և այսպիսի քայլերը ոտնահարում, վտանգի տակ են դնում իրավական պետություն գաղափարը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն ծառայություններ առաջարկելուն, և դրա որպես ապացույց Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն, նա ասաց, որ այդ պատմությունն այնքան անլուրջ է, որ նույնիսկ չի ցանկանում անդրադառնալ: