Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով Հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները Երևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Թրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանը Որ հասցեներում ջուր չի լինի Ակնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերում Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներ Թեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներ Ֆիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակ Լատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկել Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ

Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպովՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը
Արցախ

«ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ավելի ինտենսիվ են դառնում, Մնացականյանն ու Մամեդյարովը խոսեցին երկու օր և էլի են ուզում». «Կոմերսանտ»

 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին ժնևյան հանդիպմանը:

Անդրադարձի հեղինակ Կիրիլ Կրիվոշեևը նշում է, որ երկօրյա բանակցությունների արդյունքում տարածվել է բավականին ընդհանրական հայտարարություն, որից ակնհայտ է հետևյալը՝ թեև հիմնական խնդիրները շարունակում են չլուծված մնալ, սակայն կողմերը մտադիր են շարունակել նախորդ տարի սկսված «փոքր քայլերը»: Խոսքը լրագրողների և հասարակական գործիչների փոխադարձ այցերի մասին է: Բացի այդ, և՛ Երևանը, և՛ Բաքուն ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հինգ հանդիպում են ունեցել:

«Ինչ վերաբերում է նոր սկսված տարում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպմանը, ապա այն արտասովոր երկար է տևել: Հունվարի 29-ին այն ավելի քան յոթ ժամ է տևել, իսկ հաջորդ օրը՝ ևս չորս ժամ: Բացի այդ, հիմնական բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրում է Կրիվոշեևը:

Ըստ հեղինակի՝ սա չի կարելի ռեկորդ անվանել, քանի որ ԼՂ հակամարտության երկարատև բանակցային գործընթացի պատմության մեջ ավելի տևական բանակցություններ էլ են եղել, սակայն Բաքվում վերջին հանդիպումն անվանել են վերջին տարիների ընթացքում ամենաինտենսիվը:

«Այնուհանդերձ՝ ակնարկ առ այն, որ այս հանդիպումն ինչ-որ բանով տարբերվել է նախորդներից, եղել է. հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Հենց զրույցի փաստը շատ բանի մասին է խոսում, քանի որ համանախագահող երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցային գործընթացի ժամանակ»,- նկատում է հեղինակը:

Նշվում է, որ Մնացականյան-Մամեդյարով ժնևյան հանդիպումը տեղի է ունեցել արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպումից երկու ամիս անց: Այն ժամանակ հանդիպումը կայացել էր Բրատիսլավայում. Մամեդյարովն այնտեղ էր մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո: Հեղինակը հիշեցնում է, որ հենց Լավրովն է պնդում բանակցային գործընթացում «փոքր քայլերի» սկզբունքով առաջնորդվելու կարևորությունը՝ բացատրելով, որ դա կարող է նվազեցնել լարվածության մակարդակն ու մոտեցնել հակամարտության լուծմանը:

«Նախորդ տարի արձանագրված համեստ, սակայն հոգեբանական տեսանկյունից էական հաջողություններին հնարավոր է եղել հասնել բանակցությունների ինտենսիվացման շնորհիվ. արտգործնախարարները հանդիպել են 5 անգամ: Այս տարի կողմերը մտադիր են պահպանել տեմպն ու պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»,-եզրափակել է հեղինակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ հունվարի 28-30-ն առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում: Հանդիպումների ավարտին նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են հետևյալ օրակարգային հարցերը՝ 2019-ին քննարկված առաջարկների և համաձայնագրերի իրագործումը և բնակչությանը խաղաղության պատրաստելուն ուղղված հաջորդ հնարավոր քայլերը, ապագա կարգավորման հիմքում ընկած տարրերը և սկզբունքները, կարգավորման գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները:

Համանախագահները վերահաստատել են իրենց լիակատար հավատարմությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու հարցում, ինչպես նաև կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքին և արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար փոխզիջումային և ստեղծագործ ոգուն:

Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո»: