Ջեֆ Բեզոսը 15 րոպեում հարստացել է 13,2 միլիարդ դոլարով
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է 13,2 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Դրա պատճառը հունվարի 30-ին Amazon ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով կտրուկ թանկացումն է եղել (մինչև 2,1 հազար դոլար): Տեղեկությունների համաձայն` աճը բացատրվում է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը լիովին տարբերվել է վերլուծաբանների կանխատեսումներից:
Amazon ընկերության զեկույցի համաձայն` ընկերության շահույթը կազմել է 87,4 միլիարդ դոլար, մեկ բաժնետոմսի համար շահույթը` 6,47 դոլար, այն դեպքում, երբ փորձագետները յուրաքանչյուր բաժնետոմսի համար 4,11 դոլար շահույթ էին ակնկալել:
Պարզաբանվում է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 129,5 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Bloomberg Billionaires Index վարկանշում այս փոփոխությունները կարտացոլվեն ուրբաթ առևտրի ավարտից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ պահին նա 115,5 միլիարդ դոլար կարողությամբ առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունը գնահատվում է 112,9 դոլար:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...