Ոչ մի դեպքում չի կարելի համաձայնվել ադրբեջանցիների ջանքերին` ներգրավել այսպես կոչված` «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բանակցային պրոցեսի մեջ
Ժնևում ավարտվեց հերթական բանակցային փուլ` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Երկու օր տևած այս գործընթացն առայժմ ոչ մի պատասխան չի տալիս, թե ինչի մասին են բանակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, սակայն վերահաստատեմ կրկին մի քանի դրույթ, որոնք սկզբունքային են մեզ համար։
1-Ղարաբաղի հիմնախնդիրը հայ ժողովուրդը լուծել է, և ցանկացած դեպքում բանակցությունները չպետք է կասկածի տակ դնեն Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախ լինելը։ Ասեմ ավելին բանակցությունները պետք է ընթանան բացառապես Արցախի անկախության դե յուրե ֆորմատի լեգիտիմիզացիայի։
2-Ոչ մի դեպքում չի կարելի համաձայնվել ադրբեջանցիների ջանքերին` որևէ կերպ ներգրավել այսպես կոչված` «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին բանակցային պրոցեսի մեջ։ Այդ դեպքում մենք պարզապես կոչնչացնենք Արցախի սուբյեկտությունը` փաստացի հավասարեցնելով Արցախի Հանրապետությունը և ինչ-որ ադրբեջանական ՀԿ։
3-ՉԻ ԿԱՐԵԼԻ ոչ մի դեպքում համաձայնություն տալ կասկածելի, իբր խաղաղասիրական նկատառումներից ելնելով ինչ-որ նախագծերի (օրինակ հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու զոնաներ ստեղծել Արցախում, ներառյալ ազատագրված տարածքներում, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժանելի տարածք), քանի որ դա միանշանակ կնշանակի Արցախի Հանրապետության սրընթաց դելեգիտմիզացիա։
Մի խոսքով, շատ ուշադիր է պետք լինել, չափազանց ուշադիր։
ՀԳ Հետաքրքիր է` մի քանի օր առաջ ինչ են խոսում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, այսպես կոչված` «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ։ Չափազանց հետաքրքիր է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...