Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը հիշեցնում է Փաշինյանի կոստյումի դիզայներների խմբակի
Թող ներեն ինձ իմ գործընկերները, որոնց ես շատ հարգում եմ, բայց ստիպված եմ արձանագրել մեկ կարևոր փաստ.
Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։
Այս հանձնաժողովի կազմում ընդգրկել են կամ քաղաքական գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչներ, կամ էլ <սաբոտաժ անող> պետական կառավարման համակարգում աշխատող իրավաբան գիտնականներ։
Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ համաձայնության կարելի է գալ քաղաքական առևտրի միջոցով, իսկ հանրային ծառայող իրավաբան գիտնականները կկատարեն իշխանության հրահանգները։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հանձնաժողովում առհասարակ ընդգրկված չեն։
Հ.Գ. Չեմ սիրում սխալվել, բայց սա այն հազվադեպ իրավիճակներից է, որ անկեղծ ցանկանում եմ սխալվել իմ կանխատեսումներում։
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...