Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում Ի վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվեն Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026

ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը
Թոփ-լուրեր

Հայրենիքի ազատ ու անվտանգ կյանքը և հանուն այդ անվտանգության մեր միասնականությունը ամեն ինչից վեր են. Գարեգին Բ

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  ՀՀ Զինված ուժերի ղեկավարության հետ Վարդենիսում ներկա գտնվեց ՀՀ Բանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը:

Հանդիսության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին և ողջ ժողովրդին տոնական այս օրվա կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Տիրոջ կամքով և հոգու բերկրանքով ժամանել ենք Վարդենիս Հայրապետական մեր սերն ու օրհնությունը փոխանցելու Հայոց բանակի քաջարի զինվորականներիդ՝ ջերմորեն շնորհավորելով ձեզ և մեր ողջ ժողովրդին Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի օրվա հաստատումը անկախ հայրենիքի տոնացույցում և Հայոց բանակի պանծացումը աներկբա վկայությունն ու գնահատականն են Հայոց բանակի կարևոր դերակատարության հայրենի երկրի և մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի հարատևության ապահովման գործում։

Մեծ խնդություն ենք ապրում ամեն անգամ, երբ տեսնում ենք հայրենյաց խիզախ պաշտպաններիդ: Եվ իբրև Հայոց Հայրապետ, հպարտ ենք յուրաքանչյուրիդ ծառայությամբ, ձեր ու ձեր ծառայակից եղբայրների ու քույրերի դրսևորած անպարտելի ոգով և անձնազոհ կեցվածքով։ «Հոգին է կենդանարար» (Հովհ․ Զ 64), - ասվում է Ավետարանում։ Հոգին է կենդանարար․ որովհետև այդ հոգին ու ոգին են հաճախ ամենատարբեր պատմական իրավիճակներում զորացրել մեր բազուկը, ներշնչել սխրագործությունների և հաղթության առաջնորդել մեր ազգին։

Խաղաղությունը՝ անկախ կյանքը և պետական անկախությունը մեր ժողովրդին տրվել է միշտ մեծ զոհողությունների գնով: Մշտապես հարկադրված ենք եղել մարտնչելու ոչ միայն հայրենիքի սահմանների, ընտանեկան հարկերի ու սրբությունների, այլև հաճախ և առավելաբար՝ մեր ինքնության և գոյության իրավունքի պաշտպանության համար։ Մարտի դաշտ ելնելով` հայորդին կենացմահու կռիվ է մղել՝ քաջ գիտակցելով, որ ինքն իր անձով սեփական ժողովրդի գոյության երաշխավորն է, իսկ հաղթությամբ պսակված ամեն մի մարտ` հայոց երկրի վաղվա լուսավոր օրվա գրավականը:

Մեր ժողովրդի զավակների համար բոլոր ժամանակներում հայրենասիրությունը, անվեհեր քաջությունն ու նվիրումը վերացական գաղափարներ չեն եղել, այլ եղել են իրական պատասխանատվության զգացում առ հայրենի սրբազան հողը, ճշմարիտ սեր՝ առ ընտանիքը, ազգը և ազգային արժեքները։ Սիրելիներ, սիրելի զորականներ, դուք կանգնած մեր երկրի սահմանների առաջնագծում՝ սեփական կյանքով ու արյամբ պաշտպանում եք թիկունքում գտնվող հայրենին ու հայրենականը։ Մերօրյա հերոսներն եք դուք, մերօրյա վարդանները, անդրանիկներն ու մոնթեներն եք դուք: Տեսնում ենք ձեր աչքերի մեջ ոգին Ավարայրի, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու արցախյան շարունակվող գոյամարտի: Ձեր անձնվեր ամենօրյա ծառայությունը և Հայոց բանակի ոչ հեռավոր անցյալում՝ ապրիլյան պատերազմի օրերին, գործած սխրանքները խոսուն վկայությունն են ձեր հայրենասիրության և ազգի հանդեպ անսակարկ սիրո:

Գոհունակություն է Հովվապետիս համար, որ Հայոց բանակը հայրենի իշխանությունների և Պաշտպանության նախարարության ղեկավարության հոգածությամբ օրավուր զորանում է նոր սպառազինությամբ և զինվորական կյանքի պատշաճ կազմակերպմամբ։ Ուրախալի է նաև, որ մեր զինվորների և սպաների ոգու զորացման և հոգևոր ամրության համար, այսօր զինվորականի կողքին Հայոց բանակում իրենց ծառայությունն են բերում մի քանի տասնյակ գնդերեցներ, իսկ Աշոտ Երկաթ թագավորի պատմական խաչի կրկնօրինակով պատրաստված Խաչափայտի մասունքակիր Սուրբ Նշանը Տիրոջ հովանին է տարածում ամբողջ մեր զինվորության վրա։

Սիրելիներ, Հայոց Եկեղեցին միշտ եղել և մնալու է հայ զինվորի կողքին, միշտ օրհնելու է նրա հանձնառությունը, կամքն ու ոգին, հայրենի սահմանները անառիկ պահելու, ազգի խաղաղ կյանքը երաշխավորելու առաքելությունը։ Հայրենիքի ազատ ու անվտանգ կյանքը և հանուն այդ անվտանգության մեր միասնականությունը ամեն ինչից վեր են։ Սա պետք է լինի բոլորիս գիտակցությունը, սա պետք է լինի մեր օրերում ամենքիս հանձնառությունը։

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված այս գիտակցությամբ հայրենիքին և մեզ ամենքիս իրենց կյանքն ընծայաբերած յուրաքանչյուր զինվորի համար։ Նրանց խնկելի հիշատակը անմոռանալի և անջնջելի է մեր ժողովրդի զավակաց սրտերում:

Այս տոնը առիթ է, սիրելիներ, մեր գնահատանքը հայտնելու Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորին, Զինված ուժերի զորացմանը իրենց նպաստը բերող կառույցներին և անհատներին։ Այս տոնը առիթ է նաև մեր աշխարհասփյուռ ողջ ժողովրդի համար ոգեշնչվելու և քաջալերվելու հայ զինվորի անխորտակելի, հաղթական ոգով։ Աղոթենք, աղոթենք միասնաբար, որ Ամենազոր Աստծո Աջը այսօր և միշտ հովանի ու պահպան լինի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներիդ։ Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի ձեզ և Իր խնամքի ու օրհնության մեջ պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը և հավատավոր մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը ձեր և ամենքի հետ լինեն։ Ամեն»:

Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է Հայոց աշխարհը և աշխարհասփյուռ մեր ազգը, Հայոց բանակն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Վարդենիս քաղաքում Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանին: