Բանակում չծառայածների կառավարությունը
Բանակի օրվան ընդառաջ ավանդույթի համաձայն փորփրել եմ կառավարության ու ԱԺ-ի կայքերը, որպեսզի պարզեմ, թե նախարարներից ու փոխնախարարներից ով է ծառայել բանակում, իսկ ով ոչ: Առաջին անգամ նման ցուցակներ հրապարակել եմ 2009թ-ին, ամենաչծառայած կաբինետը եղել է Կարեն Կարապետյանինը: Դեռևս չեմ ավարտել փոխնախարարների ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների կենսագրությունները նայելը: Խնդրում եմ, ով ունի տեղեկություններ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց երեխաների բանակում ծառայության վերաբերյալ տվյալներ ուղարկեք ինձ, գաղտնիությունը երաշխավորում եմ: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ևս կարելի է համարել չծառայածների կառավարություն, որտեղ վարչապետ փոխվարչապետներ ու նախարարների արական սեռի ներկայացուցիչների կեսից ավելին չի ծառայել բանակում, ավելի կոնկրետ՝ 8 չծառայածի դիմաց 6 ծառայած, վերջիններից երկուսը խորհրդային բանակ:
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյան չի ծառայել
2.Փոխվարչապետ Տիգրան Ավինյան չի ծառայել
3.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան չի ծառայել
4.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունան չի ծառայել
5.Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան չի ծառայել
6.Արդարադատության նախարար Ռուսատամ Բաղդասարյան չի ծառայել
7.ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան չի ծառայել
8.Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան չի ծառայել, իսկ եթե ծառայեր դա կաներ խորհրդային բանակում
9.Առողջապահության նախարար Արսեն Թորսոյան. Զորակոչվել է ապա առողջական խնդիրներով զորացրվել: Ընդունենք, որ ծառայել է
10.Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան ծառայել է խորհրդային բանակում
11.Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան ծառայել է
12.Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան ծառայել է
13.Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ծառայել է խորհրդային բանակում
14.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան ծառայել է
Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ