Ծնվելով անօրինակ սխրանքներով լի պատերազմում՝ Հայոց բանակը հընթացս կոփվեց ու դարձավ հզոր և անպարտելի. Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը բանակի 28-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել:
Նա գրել է.
«Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, հարգելի՛ վետերաններ.
28 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշմամբ ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։
Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Հայոց նորաստեղծ պետականությունը կանգնած էր մահացու մարտահրավերների առաջ, և ստեղծման պահից Բանակը ստիպված էր անմիջապես բռնել պատերազմի ծանր քննությունը։ Այդ դաժան օրերին ամբողջ ազգը՝ և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, քանի որ դա՛ էր մեր լինելիության միակ երաշխավորը։
Ծնվելով անօրինակ սխրանքներով լի պատերազմում, Հայոց բանակը հընթացս միշտ կոփվեց ու դարձավ հզոր և անպարտելի: Բանակի բարձր մարտունակության նորօրյա ապացույցներից է Քառօրյա պատերազմում կատարած մարտական խնդիրների կատարումը։
Այսօր Հայոց Բանակը 28 տարեկան է: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև ունի հավասարակշռող դերակատարություն, ինչը տարածաշրջանային կայունությանն պահպանման համար շատ կարևոր պայման է:
Տոնական այս օրը մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ վերհիշել մեր բոլոր այն ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի, ժողովրդի և այսօրվա բանակի կայացման համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին:
Հայոց բանակի 28-ամյակի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած զինվորականերին, մաղթում բարի ծառայություն, նրանց ծնողներին, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն։
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:
Փա՛ռք հայկական Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայոց պետականությունը»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...