Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել. Շարմազանովը՝ Փաշինյանին
Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Կապանում ընթացող ասուլիսում արված հայտարարւթյանը: Նա մասնավորապես գրել է.
«Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։ Այդ էջի ընթացքում Ադրբեջանը պարտություն է կրել ապրիլյան պատերազմում։ Կարո՞ղ է Իսկանդերները ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք են բերվել,այլ քո,բայց վրաներս խաբար չկա։ ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն,որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների,այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում,թե այդտեղ աղետալի բան կա։ Եվ վերջում,երբ մի թեմայից խոսում ես,նորմալ ուսումնասիրի նոր խոսի,թե չէ խայսաթիդ համաձայն նորից հերքելու ես ասածներդ կամ ջնջելու ես գրառումներդ։ Հ.Գ.Լավ պրծանք,որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել։
Կարո՞ղ է մի օր էլ էդ էջը ամոթալի համարես։ Հ.Հ.Գ. Մի բան էլ, 3 միլիոն «վարչապետներին» վերջապես ասա պետական հեղաշրջման փորձ եղե՞լ է, թե ոչ, որ իմանան ԱԱԾ-ն է ճիշտ,թե ԱԽՔ-ը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...