Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին
«Էրեբունի Պլազա» է ներխուժում տղամարդ, ով իշխանության կողմից հետևողական ատելության քարոզչության թեզերը կյանքի կոչելու նպատակ ունենալով փորձում է հարձակվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Եվ այսպես, ի՞նչ ունենք այս պահի դրությամբ.
1. «Էրեբունի Պլազա» է ներխուժում տղամարդ, ով իշխանության կողմից հետևողական ատելության քարոզչության թեզերը կյանքի կոչելու նպատակ ունենալով փորձում է հարձակվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա:
2. Անկանոն կրակելուց հետո պատանդ է վերցնում և պահանջում է Վիկտոր Սողոմոնյանին:
3. Տղամարդուն այցելում է ոստիկանության պետը:
4. Տղամարդը հանձնվում է և ոստիկանապետի մեքենայով տեղափոխվում ոստիկանություն:
5. Պարզվում է տղամարդու զենքը օրինական, որսորդական 12 տրամաչափի զենք է:
6. Ըստ ոստիկանության տեսանյութում կրակոցների անցքերի 10-12 համարի կոտորակով: Զոհեր չկան, որովհետև այդ կոտորակով զոհեր չէին կարող լինել, դա ճնճղուկների համար նախատեսված փամփուշտ է և զենքի տերը ուղղակի չէր կարող դրա մասին չիմանալ:
7. Ստացվում է տղամարդը տեղյակ էր, որ որևէ մեկին անհնար էր վնասել այդ զենքով:
8. Տղամարդը հանձնվելուց հետո ազատվում է քրեական պատասխանատվությունից:
9. Եթե տղամարդը գիտեր, որ որևէ մեկին չի կարող սպանել իր զենքով և ազատվելու է պատասխանատվությունից, այդ դեպքում հարց է առաջանում:
10. Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը...
Լուսանկարում որսորդական կոտորակի համարներն են ու նրանց չափերը»,-նշել է նա:


















































«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
Ով է «Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին
Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան
Սցենարիստին փոխեք, ամոթ է
Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...