Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին Ինտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալները Հնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթով Մանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Կարծիք

Սահմանադրական փոփոխությունների նպատակն է լուծել ՍԴ հարցը, նաև՝ ուժեղացնել սեփական իշխանությունը. Ռուբեն Հակոբյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հնարավոր սահմանադրական փոփոխությունների, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և այլ ներքաղաքական հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, նոր սահմանադրական փոփոխություններ են մեզ սպասում, ինչո՞ւ, ի՞նչ խնդիր է ուզում լուծել իշխանությունը:

- Ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ սահմանադրական, եթե պատճառաբանված է, եթե իսկապես միտված է լինելու պետության զարգացմանը, ուղղակի անհրաժեշտություն է դառնում, սակայն այս պահին ես չեմ տեսնում այդ անհրաժեշտությունը: Եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունից հետո ինչ փոփոխություններ են արվել, և որքանով են դրանք նպաստել պետության զարգացմանը, հասարակության մեջ նորմալ մթնոլորտի ձևավորմանը, կտեսնենք, որ որևէ փոփոխություն դրական արդյունքի չի բերել: Հիշո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես էր պայքարում նախորդ գումարման ԱԺ-ի դեմ՝ համոզելով, թե այդ ԱԺ-ն խանգարում է պետության զարգացմանը անհրաժեշտ օրենքների ընդունմանը, և նա կարողացավ արտահերթ ընտրությւոնների միջոցով ձևավորել իրեն անհրաժեշտ խորհրդարանը, բայց որոշակիորեն այս մեր նորանկախ պետության պառլամենտական կենսագրությանը տեղյակ լինելով՝ ասեմ՝ մենք երբեք չենք ունեցել այսպիսի անդեմ խորհրդարան: Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է մեկ անձի շուրջ, դա պետք է փաստել և ասել, որ շատ վտանգավոր է, երբ ԱԺ-ն մատաղացու է դարձել վարչապետի ձեռքին:

Մեր օրենսդրական մշակույթին ոչինչ չտվեց այս խորհրդարանը: Նույնը կարող եմ ասել կառավարության մասին: Երբեք այսպիսի մեկ անձին ենթարկվող կառավարություն չեմ հիշում: Դատական իշխանությունն էլ, որը օրենքով որոշակիորեն պաշտպանված է, խնդիր է դրվել մեկ մարդու բռունցքի մեջ դնել, սակայն դա չի հաջողվում: Միակ բաստիոնը, որ մնացել է և չի ենթարկվում իրեն՝ ՍԴ-ն է: Այսինքն մինչ հիմա ինչ արվել է բարեփոխումների անվան տակ, օգուտ չի տվել, եթե չասեմ՝ հակառակը: Ինչո՞ւ հիմա սահմանադրական փոփոխություններ. ինձ համար միանշանակ է, դա արվում է իշխանությունն ուժեղացնելու համար, սահմանադրական փոփոխությունների իմաստը իշխանություն պահելն ու ուժեղացնելն է:

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները, ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

- Սա այն դեպքն է, որ իր հետ կհայաձայնեմ: Իսկապես, սահմանադրական փոփոխությունների կարևոր նպատակներից մեկն այն է, որ լուծեն ՍԴ հարցը, կարծում եմ՝ ուզում են ամերիկյան տարբերակը որդեգրել, որտեղ ՍԴ չկա: Եթե ՍԴ նախագահը, դատավորներն ուղղակի այնպիսի պահվածք որդեգրեին, ինչպես ԿԸՀ-ն է, հավատացե՛ք, որևէ պռոբլեմ չէր լինի, առավել քան համոզված եմ դրանում: Այսօր ՍԴ-ն միակ բաստիոնն է, որ չի ենթարկվում վարչապետին: Նրանք ամենատարբեր ճանապարհներով փորձեցին ազատվել ՍԴ դատավորներից, և դրանցից ամենախայտառակն այդ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքն էր, որով փորձում են կաշառակերությունը, կոռուպցիան լեգիտիմացնել:

Հիշենք հարձակումները ՍԴ նախագահի, նրա հարազատների վրա, ամեն ձևով փորձեցին ենթարկեցնել ՍԴ-ն ու ՍԴ նախագահին, չստացվեց, և չի ստացվի: Հիմա խնդիր են դրել սահմանադրական փոփոխություններով փոխել ՍԴ-ի կարգավիճակը: Այստեղ շատ անձնավորված, շատ նպատակային, պետության շահից չբխող քայլ է կատարվում:

- Մամուլում գրվեց, որ ՍԴ դատավորների հանդեպ կոմպրոմատներ են հավաքում, որ հասնեն նրանց հրաժարականին:

- Ես շատ կցանկանայի բանավիճել այս հարցի շուրջ, չհավատալ, չհամաձայնել հրապարակվող այս տեղեկությունների հետ, բայց իրենց ձեռագրին ծանոթ լինելով, տեսնելով՝ ինչի են դիմել ու ինչերի կարող են դիմել, ինչ էլ ասեն՝ կհավատամ: Այն, որ տոտալ ճնշում է գնում Հրայր Թովմասյանի վրա, դա բոլորն են տեսնում: Ավելի քան վստահ եմ՝ լուրջ ճնշում է գնում նաև ՍԴ մյուս 7 դատավորների նկատմամբ: Այս ամեն ինչն անբարո է, հատկապես, երբ հոտոտում են նրանց անձնական անկողինը: Ես վստահ եմ, որ այդպիսի հրահանգ տրված կլինի ուժային կառույցներին: ՍԴ նախագահն ու դատավորներն հերոսներ են, որոնք կարողանում են իսկապես չենթարկվել և պահպանել իրենց ոլորտի արժանապատվությունը:

- Պարոն Հակոբյան, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները, սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

- Չպետք է զարմանալ: Հրայր Թովմասյանին ոչ միայն հիմա են լսում, այլ նախկինում էլ են լսել: Հրայրն այդքան միամիտ չէ, որ չիմանա՝ իրեն անօրինական ճանապարհներով վաղուց են լսում: Հիշեցնեմ՝ երբ դատարանը Փաշինյանին չենթարկվեց, նա հրահանգեց հաջորդ օրն արգելափակել բոլոր դատարանները, դրանից հետո մտածել, որ օրենքի դաշտում կարող է գործել այս իշխանությունը, միամտություն է: Ես վստահ եմ, որ իրենք բազմաթիվ հակասահմանադրական, հակաիրավական հանցագործություններ են այսօր գործում, և դա կբացահայտվի: Օգտվելով առիթից՝ դիմում եմ և՛ ԱԺ-ին, և՛ կառավարությանը, և՛ ուժային կառույցներին՝ այսօր դուք մատաղացուներ եք Նիկոլ Փաշինյանի ձեռքին: Իրենք պարտավոր են հասկանալ, որ պետության ստրուկտուրաներ են ներկայացնում և իրավունք չունեն դառնալ մեկ անձի կապրիզն իրականացնողներ, ի վերջո վաղը բոլորս ենք պատասխան տալու մեր արածների համար: Արդեն իսկ երևում է, որ այսօրվա իշխանությունը պատասխան է տալու այն բոլոր հակասահմանադրական քայլերի համար, որի ականատեսն ենք այսօր մենք:

- Անդրադառնանք սահմանադրական փոփոխություններին, հնարավո՞ր է կառավարման համակարգ փոփոխվի:

- Ես միշտ կողմ եմ եղել պետական կառավարման խորհրդարանական համակարգին, իհարկե, ոչ այս ձևին, 60-ից ավել խորհրդարանական կառավարման համակարգի ձև կա: Հիշեցի, որ «սուպերվարչապետական» համակարգի դեմ ամենասուր քննադատներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր: Հիմա պարզվում է, որ այնքան է «սուպերվարչապետությունն» իրեն ձեռք տալիս, այնքան է կարողացել մտնել այդ կոստյումի մեջ, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը չէր կարող այդպես տեղավորվել: Երբ իշխանությունը փոխվեց, թվում էր՝ նա առաջիններից մեկը պետք է հրաժարվեր սուպեր վարչապետի կարգավիճակից: Պարզվեց՝ չէ, շատ է իրեն դուր եկել «սուպերվարչապետությունը»: Հիմա թող նախագիծը տրվի, ցանկացած առաջարկություն ու փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այնուհետև արդեն կփորձենք խոսել այդ մասին: Ինձ համար միանշանակ է՝ այս սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանությունը պահելն է:

- Բացառո՞ւմ եք, որ այդ «սուպերվարչապետական» համակարգը փոխելու համար կարող են նախաձեռնվել սահմանադրական փոփոխությունները:

- Եթե մի քիչ ավելի խորանանք դրա մեջ, իշխանություն պահել ի՞նչ է նշանակում: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում կապ չունի արտահերթ, թե ժամկետի մեջ, ինքը կորցնելու է մեծամասնությունը: Չեմ կարծում, որ տեսնելով այս խորհրդարանի դիմագիծը, մակարդակը, մարդիկ ցանկանան, որ այս ուժը մեծամասնություն ունենա: Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան խորհրդարանական մեծամասնությանը: Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խաղեր կարող է կազմակերպել՝ կարծում եմ, որ նախագահականի դեպքում, երբ անձի ընտրություն է, ինքը կարծում է, որ ավելի է երաշխավորվում իր իշխանության հետագա պահպանումը: Ես չգիտեմ՝ պետական կառավարման ինչ համակարգ կառաջարկվի, բայց ենթադրում եմ, որ կհրաժարվեն խորհրդարանականից:

Եթե հետադարձ հայացքով նայենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դաժանորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին: Հիշեք բոլոր այն ելույթներն ու մոտեցումները, որոնք ունեցել է ընդդիմություն եղած ժամանակ: Եթե հիշում եք՝ հաճախ էր հայտարարում՝ իշխանությունը մսխում է պետական բյուջեն, շռայլություններ է թույլ տալիս, բայց երբ գնաց իշխանական ամառանոց, պարզվեց՝ բորբոսնած է այդ շենքը և 2 մլն-ով պետք է վերանորոգվի կամ նույնը կարելի է ասել ծառայողական մեքենանների մասին, երբ քննադատում էին նախկինում, սակայն հիմա ընտանիքի անդամներն էլ ունեն մեքենաներ, շատ օրինակներ կան: Ես այսօր տեսնում եմ՝ արդեն սոցիալական բունտ է հասունանում, մսագործների ակցիան, բալային համակարգի հետ կապված դժգոհությունները և այլն, այսինքն՝ պատահական չեմ ասում, որ տեսնում եմ սոցիալական բունտի հասունացման ճանապարհները:

- Բայց չէ՞ որ ամեն ինչ կարողանում են զսպել և սոցիալական բունտ տեղի չի ունենում, նույն ֆերմերների դժգոհության համար ասվեց, որ լուծում են գտել:

- Գուցե լուծում գտնեն, բայց հարցն այն է, որ պետության զարգացման ընդհանուր ծրագիր գոյություն չունի, բացի դեկլարատիվ հայտարարություններից: Վաղը, մյուս օրն այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը դառնալու են հրշեջներ, սոցիալական թեմաներով տարբեր բունտեր են լինելու, նրանք ուղղակի հրշեջի դեր են կատարելու: Հենց ժողովուրդը հարց բարձրացնի, ուղղակի հրշեջի նման գնալու են ու փորձեն հանգցնել, բայց դա երկար չի տևի: Ցավում եմ, որ այսօր պետությունը հայտնվել է այսպիսի քաոսային իրավիճակում: