Իսկ մեզ անասնապահներ պետք չեն
Իսկապես, ո՞ւմ են պետք հետադիմական հայացքներ ունեցող, գաղափարապես կաղող, հակահեղափոխական տրամադրություններ ունեցող անասնապահները, որոնք չեն ցանկանում իրենք իրենց եւ երեխաներին զոհաբերել հանուն մեծ հեղափոխության, հանուն տնտեսական հեղափոխության:
Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հեղափոխության առաջնորդներին սպառնում են փողոց փակել եւ անգամ հավաքվում են կառավարության շենքի մոտ, իսկ հեռանալուց առաջ ցախավելով չեն հավաքում ծխախոտի մնացորդները: Նրանք այնքան համարձակություն ունեն, որ ցանկանում են իրենց համեմատել հեղափոխականների հետ, որոնք օրեր շարունակ Հանրապետության հրապարակը մեծ աղբամանի էին վերածել:
Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հանդգնում են մի փոքր նվազեցնել հեղափոխության սրտի գործարարների վերածված նախկին օլիգարխների եկամուտները: Նման անասնապահներ հեղափոխությանը պետք չեն:
Իսկ հանուն հեղափոխության մեծ հաղթանակի, ոչինչ, որ մսի պակաս առաջանա, մսի գինը թանկանա: Ոչինչ, դրսից ներկրված անորակ եւ հիսուն տարի առաջ սառեցված միսը կա ու կա: Ինչո՞ւ պետք է հայաստանցին որակյալ միս ուտի:
Սպանդանոցները, իրականում, միայն լավ առիթ էին անհատ անասնապահներին հարվածելու համար: Եթե իրականում խնդիրը սպանդանոցները լինեին, ապա մինչ այս որոշումը պետությունը կամ պետության հորդորով, առաջարկով կկառուցվեին 50-70 սպանդանոցներ:
Ուզում եք մսի որակը վերահսկել, ապա վերահսկեք խանութները, սուպերմարկետները, պարբերաբար ստուգեք մսի որակը, այնտեղ աշխատող անսնաբուժենրի աշխատանքը:
Իսկ այսպես պարզապես Հայաստանում վերացնում եք անասնապահությունը: Վերացնենք առողջարանները, դպրոցից հանենք Հայ եկեղեցու պատմությունը, այբերանը նետենք աղբարկղը, համալսարաններում բնաջնջենք հայերենն ու հայ գրականությունը, փակենք ծննդատները: Հիմա էլ հերթը հասավ անասնապահությանը:
Եթե գոնե քսան գյուղին բաժին հասներ մեկ սպանդանոց, ապա անասնապահներն այսքան բուռն չէին արձագանքի կառավարության նախաձեռնությանը: Կառավարությունը պարզապես ծաղրում է հայաստանցի անասնապահին, ցինիկաբար է ծաղրում: Ասում է ուզում ես մի ոչխար մորթել եւ միսը վաճառել, ապա ավտոմեքենա վարձիր, ոչխարդ հասցրու սպանդանոց, այնտեղ վճարիր, հետո նորից ավտոմեքենային վճարիր եւ նոր վաճառիր միսը:
Չես ցանկանում, ուրեմն մի պահիր, դարձիր խոշոր օլիգարխի կամ հեղափոխության սրտի գործարարի անասնապահը: Սա է կառավարության առաջարկը: Մնացածը դատարկ խոսքեր են:
Այն ինչ անում է կառավարությունը ոչ միայն նորմալ չէ, այլ հակապետական եւ հակաժողովրդական հերթական քայլն է: Դուք ամեն ինչ անում եք, որ ՀՀ քաղաքացին ստիպված լինի գնել հեղափոխության սրտի գործարարի ներկրած անորակ եւ հարյուր տարի առաջ սառեցված միսը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել