Եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել, ամենաանիմաստ զբաղմունքը կլինի. Նաիրա Զոհրաբյան
Որպես լրագրող կարող եմ ասել, որ վերջին շրջանում որոշակի հաղորդագրություններ կան, որն ինձ համար մտահոգիչ է, ես ռիսկեր եմ տեսնում, որ հնարավոր է՝ լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճնշումներ կան լրատվամիջոցների վրա:
«Դա փաստ է. ես պետք է նաև ասեմ, որպես նախկին լրագրող, որն աշխատել է ամենաարմատական օրաթերթում՝ ՀԺ-ում: Այդպիսի ամիս չկար, որ մեզ դատի չտային: ՀԺ-ն իրենց ամենաթիրախային լրատվամիջոցն էր, բայց նրանք չկարողացան ոչինչ անել»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ուղղակի աբսուրդ է մեդիային պատերազմ հայտարարելը: «Ես սա ասում եմ թե´ որպես պատգամավոր, թե´ որպես նախկին լրագրող. դա ամենաանիմաստ զբաղմունքը կլինի, եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել: Ես հույս ունեմ, որ գործող իշխանությունն այնքան ողջամիտ կլինի, որ երբևէ չի մտածի լրատվամիջոցներին պատերազմ հայտարարել, անկախ նրանից՝ տվյալ լրատվամիջոցն իր քիմքին հաճո նյութեր հրապարակում է իշխանության մասին, թե ոչ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ իշխող ուժի քաղաքական գործիչները հրաժարվում են շատ անգամ իշխանությանը քննադատող ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, Զոհրաբյանն ասաց, որ հասկանում է մտահոգությունը, բայց իրավական առումով այդտեղ խնդիր չկա, և դա յուրաքանչյուր գործչի ցանկությունն է:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ում առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...