Սիրելի Սերժ, խոսակցություններ կան, որ «TR LAW FIRM»-ի 40% բաժնեմասի տերը Դուք եք․ Միհրան Հակոբյան
Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, Բազմահազար հայաստանցիների անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տիկինը պարոն Բադասյանի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ հիմնադրել է «TR LAW FIRM» առևտրային ընկերությունը, որի հիմնադրման պահից մինչ օրս ղեկավարել է այդ ընկերությունը` գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:
Այո, Ձեր երազանքն է եղել, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ամուսինը նշանակվի նախարարի պաշտոնում, իսկ կինն անմիջապես նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալի: Իհարկե, սա կոռուպցիա չէ, սա կոռուպցիայի հետ նույնիսկ առևերույթ կապ չունի: Սա այն է, ինչի համար Դուք պայքարել եք և հաղթել եք: Ուստի, բազմահազար հայաստնացիներ շնորհավորում են Ձեզ` հեղափոխական երազանքների կատարման կապակցությամբ: Եվ հատկապես շնորհավորում են, որ Արդարադատության նախարարի կինը ամուսնու գործունեության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող բիզնեսը հիմնադրել է Ձեր շատ մոտ ընկեր, հեղափոխության ընթացքի և հեղափոխության արժեքների մասին Ձեզ պարբերաբար տեղեկատվություն տրամադրող և Ձեր հեղափոխական գործունեությունն ուղղորդող Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ: Բնականաբար, Հայաստանում կան խոսակցություններ, որ Արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին:
Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք Հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համարեգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...