Կոտրել են ֆեյսբուքյան էջս. գործընթացը կատարվել է վարչապետի «բարձր» հովանու ներքո. Politik.am-ի խմբագիր
Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։
«Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ–որ խմբագրի մասին՝ ես եմ։ Նա նաև հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների, նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։
Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաև, որ հոդվածում նշված պնդումների մասով որևէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։
Քանի որ առիթը եկավ, բացեմ ևս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին և առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելը ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել ու իրենք փորձել են այս կերպ տեղեկություններ ստանալ։
Հոդվածում առկա պնդումները ապացուցում են, որ այս ամբողջ գործընթացը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո։
Դիմում եմ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի արձագանքեն իմ նկատմամբ այս ճնշման փորձին։ Նաև տեղեկացնում եմ, որ իմ անձնական կյանքին վերաբերվող ցանկացած տեղեկատվության տարածում կհամարեմ Նիրկոլ Փաշինյանի պատվերը։
Դիմում եմ նաև լրագրող գործընկերներիս, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը։ Այս սցենարը նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ լրագրողների և խմբագիրների է սպառնում»,-նշել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ