Կառավարությունը աչքի է ընկնում պրոբլեմների խորքային չիմացությամբ. Արմեն Մինասյան
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կառավարությունն հունվարի 10-ի նիստում ընդունել է որոշում, որը փայլուն ցույց է տալիս, որ գործող կառավարությունը չի շեղվել իր սխալ ուղուց, աչքի է ընկնում պրոբլեմների խորքային չիմացությամբ, ընդունում է ծախսատար և անարդյունավետ որոշումներ։ Հիմա հերթով։
Այսօրվա որոշմամբ՝ 2020-ի հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ներկայիս 50 և 150 հազարի փոխարեն, կդառնա 300 հազար։ Թեև Զառա Բաթոյանի հաշվարկով սա պետբյուջեի վրա կնստի 3.7 մլրդ դրամ, սակայն իմ հաշվարկով 2020-ին այն կկազմի 2.9-3.2 մլրդ դրամ։ Բայց կարևորն այստեղ գումարը չէ։ Կարևորը մոտեցումն է։
Ընդամենը վերջերս հրապարակված «Ժողովրդագրական ժողովածու»-ի տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում 1-ին և 2-րդ երեխայի խնդիրը սուր չէ։ Բացարձակ թվերը վկայում են, որ որպես կանոն ամուսնական զույգերը առաջին երկու երեխաներին ունենում են՝ անկախ պետության հոգածությունից։
Շատ ավելի սուր խնդիր է 3-րդ, և հատկապես 4-րդ ու ավելի երեխայի հարցը։ Հետևաբար, դեմոգրաֆիան բարելավել ցանկացող պետությունը պետք է խրախուսի 4-րդ, 5-րդ երեխաների ծնունդը։ Ըստ որում՝ խրախուսանքը չպետք է լինի միանվագ նպաստի տեսքով, այլ պետք է փաթեթավորվի երկարաժամկետ սոցիալական արտոնությունների։
Մյուս կարևոր խնդիրը չծննդաբերող կանայք են։ Իմ շատ կոպիտ հաշվարկներով (շատ-շատ կոպիտ)՝ռեպրոդուկտիվ շրջանի կանանց 20-25 տոկոսն առհասարակ չի ծննդաբերում, հիմնականում՝ պարտնյոր չունենալու պատճառով։ Դեմոգրաֆիական խնդիրների մասին մտածող պետությունը իր ջանքերը պետք է կենտրոնացներ հենց սրա վրա։ Այստեղ ևս լուծումներ կան։
Երրորդ կարևոր խնդիրը մայրանալու տարիքային շեմի բարձրացումն է, ինչը կրճատում է ռեպրոդուկցիայի շրջանն ու ազդում ծնունդների քանակի վրա։ Այս հարցում ևս լուծումներ կան։
Փոխարենը Զառա Բաթոյանը կրկնում է իր նախկինի՝ Մանե Թանդիլյանի սխալը, ով ևս նախարար դառնալուց հետո, որոշեց երկրորդ երեխայի միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար։ 2018-ին կայացված այս որոշումը բացի ականջ շոյելուց ոչինչ չտվեց։ 2019-ին ծնունդների թիվը Հայաստանում միևնույնն է նվազեց։
Ըստ այդմ, իրավիճակի բարելավմանը չի օգնի նաև Զառա Բաթոյանի նախաձեռնությունը, որովհետև այն չնչին (համաձայնեք, որ 300 հազարը մի հատ նոր տարվա սեղան ա, ու լուրջ խնդիր դրանով չես լուծի) պրակտիկորեն ոչ մի էֆեկտ չունի, քանզի երկու երեխա այսպես թե այնպես ունենում են։
Հ Գ. Լուծումների մասին չեմ գրում, որովհետև նախ՝ փող արժե, երկրորդ՝ կարծում եմ, որ գործող կառավարությանը դա ամենևին էլ հետաքրքիր չէ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...