Հայկական պրագմատի՞զմ. Այս տրամաբանությամբ պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես. Իշխանյան
Հայկական պրագմատի՞զմ. Այս տրամաբանությամբ պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատունը փակմանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Փակվում է Մարալիկի ծննդատունը։ Մինչ այդ փակվել էին գիշերօթիկները։ Փակվել, թե՞ փակվելու են ծերանոցները։ Ի՞նչ է այս ամենի անունը՝ օպտիմալացու՞մ, ծախսերի խնայու՞մ, թե՞ չգիտեմ ինչ։
Պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց եթե ամբողջացնենք, ապա ունենում ենք մի պատկեր, որը կարելի է ժողովրդական խոսքով անվանել․ «Եղունգ ունես, գլուխդ քորի»։ Իրականում իշխանությունը կատարում է պարզ թվաբանական հաշվարկ՝ արդարացնո՞ւմ են արդյոք բյուջեի ծախսերը «պահելու համար» համայնքային հիվանդանոցները, գիշերօթիկները, ծերանոցները։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, պետք է փակել համարյա բոլոր համայնքային դպրոցները նույնպես։ Հարգելիներս, ախր ամեն հարցում չէ, որ չոր ֆինանսական հաշվարկով պետք առաջնորդվի պետությունը։ Ի՞նչ եք ուզում, որ առանց այն էլ դատարկվող մարզերը վերջնականապես դառնան ուրվական բնակավայրե՞ր։
Շատ քաղաքակիրթ երկրներ, հակառակը՝ դատարկվող համայնքներում բնակվելու համար արտոնություներ են սահմանում, հատկապես՝ ֆինանսական։ Առավել ազնիվ լինելու համար, իշխանություններին առաջարկում եմ հանել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածից Հայաստանի սոցիալական պետություն լինելու մասին բառը։
Եվ ամրագրեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե ցանկանում եք լուծել ձեր սոցիալական հարցերը, հասեք իշխանության, դարձեք պատգամավոր, վարչապետ, նախարար, փոխնախարար, մարզպետ, փոխմարզպետ եւ վայելեք արտոնություններ՝ բարձր աշխատավարձ, ամենամսյա բարձր պարգեւավճարներ, ճոխ գործուղումներ եւ այլն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...