«Ես ահազանգ եմ հնչեցնում. բարոյալքման այս անկումը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյան
«Ես ահազանգ եմ հնչեցնում. բարոյալքման այս անկումը կասեցնել է պետք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք:
Այս օրերին իմ լավ ընկերները`«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը, գյումրեցի իմ բարեկամ Ռուբեն Մխիթարյանը, որոնց հետ քննարկում ենք հանրության մեջ ատելության, նեգատիվի այս լավայի դեմն առնելու իրավական ճանապարհները, գրեթե ամեն օր անդրադառնում են այս այլևս աղետալի խնդրին:
Իմ լավ բարեկամ Արամ, հիվանդ ու չկայացած մարդկանց հայհոյանքը մեր իսկ հասցեին մեր էջերում հրապարակելով մենք էս խնդիրը չենք լուծելու: Հավատա, հաստատ չենք լուծելու:
Մեր լավագույն հոգեբույժներից մեկն այն կարծիքին է, որ հասարակության մի զգալի հատված ուղղակի հիվանդ է և սոցիալական մեդիայի տիրույթը պարզապես ակնհայտ է դարձնում հոգեկան շեղումներ ունեցողների իրական թիվը, որը կատաստրոֆիկ մեծ է:
Մենք բոլորս խոսում ենք, զարմանում ենք, զարհուրում ենք, բայց եկեք ընդունենք, որ իրականում ոչինչ չենք անում. մենք` հանրային կարծիք ձևավորողներս և մեր ձեռքին իրավական լծակներ ունեցողներս` պատգամավորներս, լրագրողներս, իրական մավորականներս:
Ամեն օր տեսնելով, թե ինչպես է դեգրադացվում հանրության մի հատված, որը եթե չարության, ատելության, նեգատիվի իր օրական դոզան չի արտանետում ինչ-որ մեկի վրա` իրեն բավարարված չի զգում ու ամեն օր ընդամենը զարմանալով` մենք այս աղետը չենք կասեցնելու:
Ես որպես քացաքացի` ահազանգ եմ հնչեցնում ու ասում եմ` անլուծելի իրավիճակներ չկան, պարզապես խոսելու փոխարեն, էն մարդկանցով, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ կործանարար մարտահրավեր է ցանկացած երկրի համար հանրային ատելության այս գեներացիան, պետք է գնալ կոնկրետ առաջարկների և լուծումների ճանապարհով:
Իմ մի քանի մտավորական ընկերների հետ մենք որոշակի գաղափարներ արդեն ունենք` օրենսդրական լուծումների ճանապարհով և ոչ միայն: Պատրաստ ենք լսել ցանկացած գաղափար ու ադեկվատ առաջարկ: Սպանված աղջնակի հասցեին հայհոյանքի այս տարափը թող մեզանից յուրաքանչյուրի համար համբերության վերջին կաթիլը դառնա»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...