ՀՀ-ն Վրաստանին ՀՆԱ-ով անցել է բնակչության պակասեցման պատճառով․ գնահատական
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Հատուկ մեր պողոսների համար, շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին։Շատ սիրելի և հարգելի պողոսներ և մեր թագավոր պողոսապետ, այս հաշվարկի հիմքում ընկած է 2 գործոն. Երկրում մշտական բնակչություն ունեցողների թիվը և Համախառն Ներքին Արդյունքը։
Այսինքն, որպեսզի ստանանք ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արդյունքը պետք է բաժանել ՀՆԱ-ի թիվը բանակիչների թվի վրա։Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր կարդալ՝ ՍՏԱՑՎԱԾ ԹՎՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՐԾԵՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈւՄ, ԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈւՄ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԹԻՎԸ։Ցավոք մեզ մոտ ըստ նույն IMF-ի այն նվազում է։ Վրաստանում կարծես թե թիվը չի փոխվում, իսկ այ ադերբեջանում նույնիսկ նախատեսված է %0.8 աճ։
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը այս տարի անցել է Վրաստանին և մյուս տարի կանցնի ադերբեջանին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, առաջին հերթին բնակչության թվաքանակի պակասեցման պատճառով։ Իսկ հիմա շաատ լավ լուրեր ձեր համար։ Եթե իրար հետ ձեռք ձեռքի տանք և կարողանանք այնպես անել, որ մի 500.000 հոգի Հայաստանից արտագաղթի, ապա մեկ տարի անց կլինենք աշխարհում առաջինը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով։ Դե ձեզ տենամ տղերք»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը