Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին և Թրամփին ոչինչ չի տալու. Սուրեն Սարգսյան
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության:
1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:
2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենալու նաև վերընտրվելու հնարավորության վրա: (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):
3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:
4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:
5. ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:
6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:
7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն ներքին ընդվզումը թուլանալու է:
8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը:
9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը:
10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն, իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:
11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի:
12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:
13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:
14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:
15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը