Պետք է կանխատեսեիք ձեր բաքվեցի կիրթ քիրվաների քայլը․ Միհրան Հակոբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․
«Գոնե հիմա հասկանու՞մ եք, որ պետությունն ու պետական շահը թթու թան չի, ամեն մեկի խելքի բանը չի... Գոնե հիմա հասկանու՞մ եք, որ պետական կառավարումը միայն կոռուպիցիայի դեմ պայքար գոռալով՝ սերմացու գողացող մկան պես պետական բյուջեն պարգևավճարների անվան տակ կրել-տուն տանելով չի: Բաղդադում իրանցի գեներալին սպանելու առիթով ադրբեջանական քարոզչամեքենան մի թեթև տրյուկ է արել, բոլորով մնացել եք տակը:
Էն խեղճ ժողովրդի վարչապետին եք նույնիսկ բուդ ու բլինչիկից կտրել ու բերել ֆեյսբուք՝ ադրբեջանական հիմարությունն անձամբ հերքելու: Պրոֆեսիոնալ անբանների կույտ չլինելու պարագայում Բաղդադում ամերիկյան հրթիռների պայթյունից մեկ ժամ հետո պետք է կանխատեսեիք, որ ձեր բաքվեցի կիրթ քիրվաները տեղեկատվական դաշտում նման քայլ են անելու և հակաքայլերը վաղուց մշակած պետք է լինեիք:
Իսկ ժողովրդի վարչապետը ճիշտ կանի գոնե հիմա գիտակցի, որ պետական քարոզչական ապարատը միայն Բաբկենենց հարևան պողոսներին զբաղացնելու համար չի, այլ կարևոր գործեր էլ կան: Գոնե հիմա ճիշտ կանի ծանրութեթև անել՝ ու՞մ է վստահել պետական քարոզչությունն ու հակաքարոզչությունը:
Եվ ամենակարևորը՝ պարոն ժողովրդի վարչապետ ջան, մենակ ներսու՞մ ես կարողանում կոկորդ պատռել ու ասֆալտներին փռել, թաթիկներ կտրել: Էդքա՞նն է կարողացածդ, դուխդ չի՞ հերիքում Բաքվի ուղղությամբ փռշտաս, չէ որ հենց իրենք են ֆեյք լուրը ստեղծել և տարածել, քեզ էլ էս ազիզ օրով բուդ ու բլինչիկից կտրել»


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...