Որքա՞ն է վաստակել Apple-ի գլխավոր տնօրենը
2019 թվականին Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի եկամուտը մի փոքր նվազել է iPhone արտադրողի վճարումների ծրագրի փոփոխության պատճառով, նույնիսկ չնայած նրան, որ ընկերության բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, հայտնում է FoxNews-ը:
Ըստ հրապարակային հաշվետվության՝ 59-ամյա Քուկը մոտ 11,56 մլն դոլար է վաստակել որպես 2019 թվականի համար ոչ բաժնետիրական փոխհատուցում: 2018 թվականի համեմատությամբ, երբ Apple-ի գլխավոր տնօրենը վաստակել էր գրեթե 15,7 մլն դոլար, ընդհանուր նվազումը կազմել է 26 տոկոս:
Չնայած Apple-ի բարձր ցուցանիշներին, անկումը պայմանավորված է ընկերության բոլոր ղեկավարների համար թիրախային վճարումների փոփոխությամբ: Քուկը եւ նրա գործընկերները 2019 թվականին ստացել են իրենց թիրախային վճարումների 128 տոկոսը՝ 2018 թվականի 200 տոկոսի համեմատությամբ:
«Apple-ի արտադրողականությունը 2019 թվականին արտադրողականության թիրախային ցուցանիշները գերազանցել է ինչպես զուտ վաճառքով, այնպես էլ օպերացիոն եկամուտով, ինչի հետեւանքով վճարումների ընդհանուր գումարը կազմել է յուրաքանչյուր գործադիր տնօրենի համար վճարումների թիրախային հնարավորությունների 128 տոկոսը»,- նշված է Apple-ի հաղորդագրության մեջ:
Քուկի բազային 3 մլն դոլար դրույքը անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել: Apple-ի բաժնետոմսերը դեկտեմբերի վերջին առաջին անգամ հասել են 300 դոլարի եւ ուրբաթ փակվել են 297,43 դոլար մակարդակում: 2019 թվականին ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 90 տոկոսով:
Apple-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը 457 083 դոլար է հատկացրել Քուկի անձնական անվտանգության ծառայությունների համար եւ 315 311 դոլար նրա ավիաթռիչքների համար:
Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեսթրին ստացել է 25,2 մլն դոլար, որի մեծ մասը՝ հիմնադրամային պարգեւներից: Օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը եւ գլխավոր խորհրդական Քեյթ Ադամը նույնպես ստացել են գրեթե 25,2 մլն դոլար:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...