Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով շատ վատն էր. Ռուբեն Մելիքյան
Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր։
Ես հասկանում եմ, որ ցանկացած պետության խնդիրներից մեկը ցանկացած տեսակի խուճապների կասեցումն է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած պետություն ունի ինստիտուտներ, որոնց գործառույթը տարածաշրջանային զարգացումների վերլուծությունն ու սցենարների հաշվարկն է (լավ կամ վատ)։
Բայց ես չեմ հասկանում, երբ գործադիր իշխանության ղեկավարը, քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին, վտանգներ տեսնողներին, հենց իրեն՝ կառավարության ղեկավարին խիստ անտեղի «բլինչիկային» գրառման համար քննադատողներին։ Չէ՞ որ կոնկրետ այս վտանգները վերքաղաքական մակարդակ ունեն։ Եթե, Աստված մի արասցե, Ամերիկա-Իրան հարաբերություններում բանը բանից անցնի, ոչ ոքի չի հետաքրքի՝ դու օրվա իշխանությանը սատարում ես, քննադատում ես, թե չեզոք ես։
Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել՝ պիտակավորելու եղանակով զրկելով ազատ մտածելու, մտքեր փոխանակելու, տո նույնիսկ սխալվելու իրավունքից։ Մի՛ արեք»,- գրել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ