Ջեֆ Բեզոսը դեռեւս աշխարհի ամենահարուստ մարդն է
Ջեֆ Բեզոսը դեռեւս աշխարհի ամենահարուստ մարդն է՝ չնայած մեկ տարվա ընթացքում 10 միլիարդ դոլարի չափով կորստին:
Amazon-ի հիմնադիրը պահպանել է 2019 թվականի Bloomberg Billionaire-ի վերջին ինդեքսում առաջին տեղը՝ ունենալով 115 միլիարդ դոլար կարողություն: Նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը կազմում է 113 միլիարդ դոլար:
Բեզոսը, Գեյթն ու ֆրանսիացի բիզնես մագնատ Բերնար Առնոն միակ մուլտիմիլիարդատերներն են, ում սեփական կապիտալը գերազանցում է 100 միլիարդ դոլարը:
Ակնկալվում էր, որ Բեզոսը կկորցնի միլիարդատերների ինդեքսում իր տեղն անհանգիստ տարվա պատճառով: Տիկնոջ՝ Մակքենզի Բեզոսի հետ ամուսնալուծվելուց հետո նա պահպանում է Amazon-ի ակցիաների 75 տոկոսը: Իսկ նրա տիկինն ամուսնալուծվելուց հետո զբաղեցնում է աշխարհում ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում 25-րդ տեղը:
Համաշխարհային ամենահարուստ մարդկանց տասնյակում արդեն հայտնվել են Ուորեն Բաֆեթը եւ Մարկ Ցուկերբերգը՝ զբաղեցնելով 4-րդ եւ հինգերորդ հորիզոնականները:
Պահպանողական ձեռնարկատեր Դեւիդ Կոխի այրի Յուլիա Ֆլեշեր Կոխը միակ կինն է այդ աղյուսակում, որի կարողությունը կազմում է 62 միլիարդ դոլար:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...