Կամուֆլյաժն՝ ըստ Ֆրեյդի
Կամուֆլյաժով նկարվելը բանակից խուսափողի պիտակից ազատվելու ենթագիտակցական մղում է։ «Ռեմբո» խաղալու ձգտում։ Ուժեղ երևալու ցանկություն։
Բայց երբ ձևը խոր հակասության մեջ է լինում բովանդակության հետ, ստացվում է խեղկատակություն։ Այդպես կարելի է նույնիսկ զինվորականի կերպարն արժեզրկել՝ կամուֆլյաժը սարքելով սովորական փալաս։
Որքան հաճախ է մարդը քաղաքացիական կյանքում կամուֆլյաժ հագնում և զինվորականի կերպարի մեջ մտնում, այնքան մեծ է բանակից թռածի կոմպլեքսը նրա մոտ։
Ի դեպ, փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց ժամանակավոր կառավարության ղեկավար դարձած նախկին լրագրող Կերենսկին էլ էր սիրում հանրության առաջ երևալ զինվորական ոճի համազգեստով։ Դա հա՛մ պոպուլիզմ էր, հա՛մ կոմպլեքս։
Պոպուլիզմ էր, քանզի հեղափոխականն ուզում էր ցույց տալ, որ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի նոր ղեկավարը զորքի հետ է և հասկանում է ռազմական գործից, իսկ կոմպլեքս էր, որովհետև պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի ղեկավարը բանակում չէր ծառայել երբեք, ոչինչ չէր հասկանում ռազմական ոլորտից և փորձում էր զինվորականի հագուստով ցույց տալ, թե, իբր, բանակային կյանքով ապրող ղեկավար է։ Այսինքն՝ Կերենսկին բովանդակային մասի բացակայությունն ուզում էր ձևով, այն է՝ համազգեստով լրացնել։
Թե ինչպես ավարտեց իր կարիերան Կերենսկին և ինչ «համազգեստով» վերջում լքեց Ռուսաստանը, բազմիցս գրել եմ։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է