Գնդակահարության հոդված է հասունանում.Նաիրա Զոհրաբյան
Գնդակահարության հոդված է հասունանում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած Հռիփսիմե Առաքելյանը կողմ է Շարիաթին։
Ընկերներով, լրագրողներով, մտերիմ արվեստագետներով երեկ նստեցինք, քննարկեցին, իրենք որոշեցին, որ ամենադուխովը ես եմ ու ես պիտի ֆեյսբուքյան ընկերությանն ու էջերի հազարավոր հետևորդներին փոխանցեմ այս խնդրանքը:
Սիրելիներս, հարազատներս, հարգելիներս, պաշտելիներս, դադարեցրեք մեսենջերով, ավտոպիլոտի վրա դրված շնորհավորական բացիկներ, բանտիկներ, սրտիկներ, պաչիկներ ուղարկել ձեր բոլոր հազարավոր ֆեյսբուքյան ընկերներին և մի քանի հազար հետևորդներին: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ սթրես է, երբ նստած ես քեզ հարազատ մարդկանց հետ, կամ, պարզապես քնած ես, և մեսենջերդ տրաքում է Ձմեռ պապիներից, Սուրբ Ծննդյան բացիկներից ու պաչիներից: Դա սթրեսային տեռորիստական ակտ է։
Այդ ամենը գեղեցիկ է, լավ է, բայց դրանք ուղարկեք ձեր ամենահարազատներին ու մտերիմներին ու գրեք, թե ինչքան կարևոր են իրենք ձեզ համար։
Հավատացեք, ավտոպիլոտի վրա դրած` ֆեյսբուքյան բոլոր հազարավոր ընկերներին նույն բանտիկը ուղարկելը լուրջ սթրես է: Մեսենջերը անջատելն էլ չի փրկում, որովհետև մի օր միացնելու ես ու էդ ողջ բանտիկները թափվելու են գլխիդ:
Հավատացեք, շատերը կուզենային այս օրերին սա ասել ձեզ, բայց փորձում են նրբանկատ լինել:
Ես փորձեցի ազնիվ լինել: Ասեմ, որ իմ լրագրող ընկերներով անգան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին ենք գրել, որ ավտոպիլոտով, միանգամից մի քանի հազար օգտատերի ուղարկվող էս բանտիկ-պաչիկների ռեժիմը հանվի, դեռ պատասխան չենք ստացել:
Իմ սիրելի լրագրող ընկերը ինձ առաջարկեց 7 հազար սրտիկից ու բացիկից հետո Քրեական օրենսգրքում գնդակահարության հոդվածը վերականգնել: Բնականաբար, հումորով։ Այո, շնորհավորեք, բայց ձեր ամենամտերիմ ու սիրելի մարդկանց, բայց ոչ միանգամից մի քանի հազարի սթրեսի ենթարկեք մեսենջերի ծնգոցից:
Դա սիրուն չի, հաստատ սիրուն չի:
Կներեք, որ այն, ինչի մասին այս օրերին մտածում են բոլորը, ասում եմ ես, որովհետև ես միշտ ասում եմ այն, ինչ մածում եմ: Երջանիկ եղեք, ձեր հոգու ու խղճի հետ ներդաշնակ, սիրեք այս գժական հետաքրքիր կյանքը ու ջերմ սիրո խոսքեր ասեք ձեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց՝ նրանց գրկելով ու համբուրելով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...