Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերագրվող, բայց փաստացի ՌԴ-ում բնակվող գործարարին պատկանող անշարժ գույքի թեմային և նշում, որ քրեական գործի քննության համար չի պահպանվել նույնիսկ ձևական կողմը, չի հարցաքննվել այն մարդը, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:
«Փաստորեն այն տարածքի սեփականտիրոջը (նոտարական գրասենյակը), որը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, թե փաստացի պատկանում կամ պատկանել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նույնիսկ չեն էլ հարցաքննել:
Պատկերացնո՞ւմ եք, քրեական գործի քննության համար նույնիսկ չեն պահպանել ձևական կողմը, նույնիսկ չեն հարցաքննել այն մարդուն, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:
Եվ այս անհեթեթ գործելավոճով ՀՀ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ՀՀ ՍԴ նախագահին:
Արդեն տեղեկացանք, որ Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը: Վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք․․․
Ես ձեզ դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ կանգ առնեք, որ հետոն ծանր է լինելու:
Շնորհակալություն հայտնենք ՀՀ իրավապահ մարմիններին, որ մեր սեփականություններն էլ չեն տվել Հրայր Թովմասյանին»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...