Աշխարհի ամենահարուստ մարդիկ միլիարդներ են կորցրել Թրամփի պատճառով
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մոտ 35 միլիարդ դոլար են կորցրել ԱՄՆ–ում եւ այլ երկրների ֆոնդային բորսաներում փլուզումից հետո, ինչը տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի շուրջ ծագած աղմուկի պատճառով։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը։
Այսպես, միլիարդատերերի առաջատար Բիլ Գեյթսը զրկվել է մոտ 1 միլիարդ դոլարից, քանի որ մոտ 2%-ով էժանացել են Microsoft-ի ակցիաները։ Ներկայումս Գեյթսի հաշվին կա մոտ 86,8 միլիարդ դոլար։
Ֆեյսբուքի հիմնադիրներից՝ Մարկ Ցուկերբերգը կորցրել է 2 միլիարդ դոլար։ Միլիարդատիրոջ կարողությունը կրճատվել է 62 միլիարդ դոլարով, իսկ Facebook-ի ակցիաների գինը ընկել է մոտ 3,3%-ով։
«Amazon» կազմակերպությունը գլխավորող՝ ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը աղքատացել է 1,7 միլիարդով. Բեզոսին պատկանող ակտիվների գումարային արժեքը կրճատվել է 81,9 միլիարդ դոլարով։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...