Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան
Լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկում-հանդիպման ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը:
«Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա` նշելով, որ պետք է քննարկման միջոցով որոշեն` թույլ տալիս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ:
Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա:
«Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-ասաց նա:
Շիրակ Բունիաթյանը հավելեց, որ այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ:
Նշենք, որ հանդիպում- քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...