Մեհրիբան Ալիեւայի «Զոնդեր կոմանդան»
Օրեր առաջ Մեհրիբան Ալիեւան ձեւակերպեց իր երազանքը՝ Արցախում մուղամ լսել։ Սրան հաջորդեց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ թույլատրել ընդամենը տասը միլիոն դրամով զինված ուժերում ծառայել միայն մեկ ամիս:
Մի պահ թվաց, որ իմքայլական մյուս պատգամավորները, ինչպես նաեւ վարչապետը, հրապարակավ կդատապարտեն իրենց ընկերոջ նախաձեռնությունը, ավելին, նրան կառաջարկեն վայր դնել մանդատը, բայց տեղի ունեցավ հակառակը:
Պարզվում է՝ այս գաղափարը ողջունել է Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ավելին, Հայկ Սարգսյանն պնդում է, որ իրեն այս հարցում աջակցողների թիվը բավական մեծ է իր գործընկերների շրջանում:
Հետաքրքիր թիմ է ձևավորվում՝ Dream team. Մեհրիբանը հարցի տեսական մասն է ձեւակերպում, Հայկ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը՝ գործնական։
Ստեփանակերտում մուղամ լսելու երկու տարբերակ կա. Արցախի անկախությունը ճանաչելուց հետո որպես հյուր մի օր գալ համերգի կամ հայկական բանակը կազմալուծելուց հետո, որպես օկուպանտ իրականացնել ցանկությունը։
Նախաձեռնության հեղինակները կարող են ավելի հեռու գնալ եւ օրենսդրական նախաձեռնությամբ արգելել զորակոչը, որը Մեհրիբանին եւ նրա դուստրերին կօգնի Արցախում ոչ միայն մուղամ լսել, այլ նաեւ մուղամի դպրոցներ բացել։ Կարելի է շարունակել Արցախը ազատագրած եւ բանակ ստեղծած նախագահներին եւ գեներալներին բանտում պահել, եւ Մեհրիբանը հնարավորություն կունենա Երեւանում Մուղամի փառատոն անցկացնել։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...