Մարդը չի կարող ամենագետ լինի, բայց մարդը կարող է մի քիչ համեստ լինի
Նիկոլի կողմից հնչեցված մտքերի մի գերակշիռ մասը որ ոլորտին էլ դա առնչվի, եթե անցկացնես էքսպերտայի սքանի միջով խոտան է ցույց տալիս: Դա մասամբ նաև համաշխարհային պրակտիկա է, երբ երկրի թիվ առաջին դեմքերը բառիս բուն իմաստով ապուշություններ են դուրս տալիս: Դրա վառ օրինակը ԱՄՆ նախագահ Թրամփն է:Բայց ամերիկացիների դեպքում խնդիրը այդքան մեծ չէ, քանի որ երկրում կան պետական և հանրային կայացած ինստիտուտներ, հակակշիռների մեխանիզմներ և Թրամփը խելքին փչածը չի կարող անել: Ասում են թերուս և կիսագրագետ է եղել նաև Խրուշչևը, բայց նույնիսկ իր դեպքում գործել է հակակշռի մեխանիզմը ինչքանով, որ դա հնարավոր էր այդ համակարգի մեջ: Նիկոլի թերուս և ոչ կոմպետենտ լինելը երևում է ոչ միայն այն բնագավառում ուր ինքը կրթություն չի ստացել ասենք տնտեսագիտություն, ՏՏ ոլորտ, ռազմագիտություն այլ նույնիսկ իր սիրած հումանիտար ոլորտում:
Ասենք մարդը Հ. Թումանյանին վերագրում էր բաներ, որ նա չի ասել: Ղարաքիլիսայում վիրավորված Նժդեհին «տանում» էր Սարդարապատ ու Բաղրամյանի հետ ուսուսի «կռվեցնում» թուրքերի դեմ, Հայաստանը «տեղավորում» Կովկասում և այդպես շարունակ:Սակայն այս ամենը ինչպես ասում են «ցվիտոչկի»:
Օրերս Նիկոլից իմացանք, «Հիսուսի բարդույթի» մասին: Բանից «պարզվում» է, որ Հիսուսը իրեն տեր ու ծառա է զգացել ու հենց դրանում է եղել նրա «բարդույթը»: Մի երկիր ուր բնակչության ճնշող մեծամասնությունը իրեն քրիստոնյա է համարում այդ երկրի վարչապետը այդ կրոնի հիմնադրին համարում է «բարդույթավորված», այսինքն հոգեբանական խնդիրներ ունեցող: Հիմա կասեք չէ նա այդ նկատի չուներ այլ ուրիշ բան նկատի ուներ, բայց ի վերջո Նիկոլի թեթև լեզվով շրջանառվեց «Հիսուսի բարդույթը»: Ես հասկանում եմ, որ մարդը չի կարող ամենագետ լինի, բայց մարդը կարող է մի քիչ համեստ լինի ու խոսա իմացած բաներից և նաև իրեն չդնի ավտոմատ քանդող հավաքող «Ռեմբոյի» տեղ :


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...