Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել է Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել

Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը
Կարծիք

Վարչապետը խնդիր է դրել 100 տոկոսով «վնգստացող» դատական համակարգ ստանալ. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Բոլոր այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են «թավշյա» քաղաքական գործընթացներից հետո, գրանցվել են ի հեճուկս «թավշյա» իշխանությունների ցանկության։ 2018-ի մայիսից հետո մեր եզակի դրական ձեռքբերումներից մեկը դատական համակարգում է արձանագրվել։ Գտնվել են արժանապատիվ, պարկեշտ ու իրավական բարձր գիտակցությամբ դատավորներ, ովքեր ամբոխին հեծած գործադիր իշխանության ղեկավարին ասել են «ոչ»։ Սա արժեք է, որին մենք պարտավոր ենք տեր կանգնել։ Մյուս դրական արդյունքն այն է, որ վերջապես ստացանք գործադիր իշխանությանը չկցված Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանն իրականում ՍԴ նախագահ դարձավ նախորդ տարվա մայիսից հետո։ Հիմա վարչապետը խնդիր է դրել 100 տոկոսով «վնգստացող» դատական համակարգ ստանալ և կամակատար Սահմանադրական դատարան։ Այսինքն՝ ժողովրդավարությունից ու իրավական պետությունից առավոտից-երեկո ճառողը և կոկորդ պատռողը իրականում մենիշխանության հաստատման ծրագրեր ունի։ Դատավորներին ու ամբողջ համակարգը ենթարկեցնելու համար դիմում են ամենակեղտոտ ու քստմնելի քայլերի՝ «իրավական» ճնշումներից մինչև «օրինական» կաշառքի առաջարկում։ ՍԴ-ն հայտնվել է ոչ թավշյա ճնշումների տակ։ Դատավորներին անպարկեշտ առաջարկ են անում։ Ասում են եկեք ձեզ ցմահ թոշակ նշանակենք, իսկ դուք հրաժարական տվեք։ Բոլորի համար էլ պարզ է, որ նման առաջարկը հակասում է բարոյական ու իրավական նորմերին։ Պարզ է նաև, որ այս իշխանություններն անցողիկ են, իսկ հանրության հաշվին ձրիակերության գայթակղությանը տրված դատավորի վրա խարանը կմնա միշտ։ «Թավշյա» իշխանիկներն իրենց արշինով են չափում մարդկանց ու կարծում, որ ամեն ինչի հիմքում փողն է։ Դրա համար էլ փող են առաջարկում ՍԴ դատավորներին՝ մենիշխանության հաստատման ծրագիրը սպասարկելու դիմաց։ Ավելի մեծ վիրավորանք դժվար էր պատկերացնել։ Պարզ է, որ անգամ «մերկանտիլ» հաշվարկներից ելնելով որևէ դատավոր չի գնա նման գործարքի, քանզի անխուսափելի իշխանափոխությունից հետո պորտաբույծ «դատավորի» թոշակ ապահովող օրենքը հետ է պտտեցվելու և նոր օրենքի ուժով նրանից բռնագանձվելու է այն գումարը, որը նա կարող է ստացած լինել՝ ենթադրյալ ստրկամտության դիմաց։ Այնպես որ ոչ թավշա հարձակմանը դիմադրություն է պետք և հանրության գիտակից հատվածը պետք է ամեն կերպ աջակցի ՍԴ դատավորներին։ Այսօր նրանք կանգնած են առաջնագծում։ Մեր պետության անվտանգության և պաշտպանունակության ապահովման առաջնագծում։