Թվայնացման հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց կա․ e-GovArmenia Consortium
Թվայնացման հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց կա։ Ինչպես Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ այսօր ասաց e-GovArmenia Consortium-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, երկու ավանդաբար խնդրահարույց հարցերում որոշակի առաջընթաց կա։
Նրա խոսքերով, երկար տարիներ Հայաստանում թվայնացման գործընթացը իրականացվել է միջազգային գրանտների եւ վարկերի միջոցներով։ Արդյունքում իրական աշխատանքներ են անցկացվել Հայաստանում, սակայն միջոցների 80 տոկոսը վճարվել է միջազգային փորձագետներին։ Ավելին, օգտագործվել են երկրի սահմաններից դուրս պատրաստված համակարգեր։ «Նման պայմաններում մենք չենք կարող վստահ լինելմեր համակարգերի պաշտպանվածության մեջ, մանավանդ փակ կոդերի դեպքում»,- հայտարարեց Մնացականյանը։ Ընդ որում, նա հավելեց, որ նշված երկու հարցերում որոշակի առաջընթաց կա, քանի որ ԱԱԾ-ի հետ համագործակցության շնորհիվ կազմակերպվում են 20 ժամանոց հաքաթոներ, որոնց հիմնական նպատակը գոյություն ունեցող համակարգերում խնդիրների հայտնաբերումն է։ Նշելով, որ հաքաթոների բոլոր մասնակիցները չբարձրաձայնելու մասին համաձայնագիր են ստորագրում, Մնացականյանը տեղեկացրեց, որ միջոցառումները արդեն երկու անգամ հաջողությամբ անցկացվել են Հայաստանում։ Միաժամանակ, բաց կոդերի խնդիրը մնում է չլուծված, հայտարարեց նա։ Չնայած պետական համակարգերում կոդերի օգտագործման բազմաթիվ օրինակներին՝ հայ մասնագետներին դեռեւս չի հաջողվել իշխանություններին համոզել իրենց մոտեցումը։ Մնացականյանը վստահ է, որ բաց կոդերով համակարգերի օգտագործումը թույլ կտար խուսափել «հավերժ սպասարկման» խնդրից, ինչպես նաեւ կլուծեր ազգային անվտանգության հարցերը։
Բացելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ թվայնացման զարգացման պետական ռազմավարության շուրջ քննարկումները՝ Մնացականյանը նշեց, որ 2021թ․ պլանավորվում է հասնել երեք հիմնական նպատակների՝ ապահովել պետական գնումների արդյունավետ, ճկուն, վերահսկելի եւ թափանցիկ համակարգի, էլեկտրոնային կառավարման համակարգի պետական ստանդարտների, ինչպես նաեւ՝ ներքին արտադրողի շահերի պաշտպանության եւ շուկայում մրցակից միջավայրի զուգահեռ ձեւավորման համակարգի առկայություն։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...