Անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայությանն առնչվող կարգավորումներ առաջարկելիս․ Գոհար Մելոյան
Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է ընդունելի լինել, սակայն նմանաբնույթ կարգավորում նախատեսելիս պետք է հաշվի առնել տվյալ պետության առանձնահատկությունները, մասնավորապես՝ պատերազմական վիճակի առկայությունը կամ դրա հնարավոր սպառնալիքը, միաժամանակ՝ նախատեսելով այլ նախապայմաններ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Դիցուք.
1. Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը։ Արդյո՞ք այդ գումարի հիման վրա տվյալ զինապարտի փոխարեն հնարավոր կլինի վարձակալել պայմանագային զինվորական ծառայողի:
2. Արդյո՞ք առկա են վիճակագրական ուսումնասիրություններ՝ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում, տվյալ զինապարտների փոխարեն համապատասխան քանակով ֆիզիկական անձանց առկայությունը ապահովելու վերաբերյալ, ում հետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել։
3. Արդյո՞ք անհրաժեշտ չէ տարիքային շեմ նախատեսել՝ սահմանափակելով շահագրգիռ անձանց շրջանակը և այլն։
Հատկանշական է, որ Ադրբեջանում, Իսրայելում, Ռուսաստանում գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսված չէ:
Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս»,-նշել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...