Քաղավիացիայի նախշուն աչոնին պետք է հուշել, որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ. Արսեն Քարամյան
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Երեւան-Մոսկվա ինքնաթիռի արտակարգ վայրէջքի միջադեպին։
Նա,մասնավորապես, նշել է.
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ բացառելու անվտանգ օդային ուղեւորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորություններ տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ-երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, թե չէ արդեն վերջին ամիսների ընթացքում մի շարք հարկադիր վայրէջքները հիշյալ ընկերության, մեկ օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների:
Հայաստանը պարտավոր է եւ պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, եւ դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ, որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, եւ հետեւաբար Հայաստանը եւս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող:
Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռեւս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար: Աչոնը հիշյալ մարդկային ռեսուրսների մեջ ներառված չէ:
Պետությունը կարող է լինել արդյունավետ կառավարիչ»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...