Վրացական լարին կրկին արժեզրկվում է
Վրաստանի Ազգային բանկը նոյեմբերի 25-ին կայացած աճուրդի տվյալներով՝ սահմանել է լարիի պաշտոնական փոխարժեքը վաղվա համար, որը զգալիորեն նվազել է:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, լարիի փոխարժեքը սահմանվել է 2.9756՝ մեկ դոլարի դիմաց և 3.2770՝ մեկ եվրոյի դիմաց:
Այդպիսով, լարիի փոխարժեքը դոլարի դիմաց շարունակում է նվազել: Միևնույն ժամանակ նշվում է, որ վրացական ազգային արժույթի փոխարժեքը փոքր-ինչ արժևորվել է եվրոյի նկատմամբ:
Լարիի փոխարժեքը աճել է նաև թուրքական լիրայի նկատմամբ և կազմում է 0.5178 լարի՝ մեկ լիրայի դիմաց:
Հիշեցնենք, որ լարին վերջին անգամ խոշոր անկում էր գրանցել հուլիսին՝ երկրում տիրող ցույցերի ֆոնին Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետևանքով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի