Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչում
Հայաստանի հավաքականի առաջատար հենրիխ Մխիթարյանը կխաղա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Սա աննախադեպ հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Նախկինում Հայաստանի եւ ոչ մի ներկայացուցիչ այսպիսի նվաճման չէր հասել:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» խաղին, ապա արդեն 17-րդ րոպեին Ֆելայնին գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ ընդհանուր հաշիվը դարձրեց 2:0: Մինչեւ 86-րդ րոպեն մանկունյանցիները վստահորեն վերահսկում էին իրավիճակը եւ ոչ մի նախադրյալ չկար, որ խաղավերջում իրավիճակը կսրվի:
Այսուհանդերձ, խաղի հիմնական ժամանակից չորս րոպե առաջ Ռոնկալյան հավասարեցրեց հաշիվը: Ի դեպ, այդ ժամանակ Մխիթարյանն արդեն դաշտում չէր.նա փոխարինվել էր 77-րդ րոպեին:
88-րդ րոպեին ֆուտբոլիստները որոշեցին միմյանց քաշքշել եւ Բային եւ Ռանկալյան հեռացվեցին դաշտից: Իսկ մրցավարի ավելացրած վեց րոպեների ամենավերջում իսպանական ակումբը կարող էր խփել երկրորդ գոլը, բայց Մոուրինիոյի թիմը փրկվեց եւ եզրափակիչում կհանդիպեն «Այաքսի» հետ, որն իր հերթին երկու խաղերի արդյունքում 5:4 հաշվով հաղթեց Լիոնի «Օլիմպիկին»:
Top-News.am


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա