Էրդողանը հրահրում է ջիհադ իրականացնել ընդդեմ քրիստոնյաների
Վերածնելով իսլամական թուրքական նացիանալիզմը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե չեղարկել է Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին տարիներին աշխարհականացման ջանքերը՝ հրահրելով ջիհադ իրականացնել քրիստոնեության դեմ, գրում է հայր Մարիո Ալեքսիս Պորտելան «Կաթոլիկ ճգնաժամ» պարբերականում:
Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը հայտարարել էր. «Հայերի ցեղասպանությունը սարսափելի գործողություն է՝ թուրք զինվորների եւ ոստիկանների կողմից կատարված, որոնք հաճույքով կատարել էին իրենց կառավարության հրահանգները Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացման ուղղությամբ»:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայ քրիստոնյաների ոչնչացումը ջիհադի ավարտն էր, որը մեկնարկել էր 1071 թվականին, երբ սելջուկ թուրքերը հաղթանակ էին տարել բյուզանդացիների նկատմամբ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ: Գրավելով հայկական նահանգներ Բյուզանդիայում՝ նրանք պարտադրել էին քրիստոնյաներին նորմեր, որոնք հիմնված էին շարիաթի վրա, քանի որ վերջիններս միասնաբար հրաժարվել էին ընդունել իսլամ:
Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչում են հայերի ցեղասպանությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել այդ ողբերգությունը:
Ներկայումս շատերը հարց են հնչեցնում՝ ինչ կփոխվի, եթե Թուրքիան եւ մյուս երկրները հրապարակայնորեն ընդունեն պատմության այդ տխրահռչակ իրողությունը: Դա չի նշանակում, որ ճանաչումը կոչնչացնի անցյալը: Սակայն մենք կկարողանայինք ավելի լավ հասկանալ, թե ինչպես են նախագահ Էրդողանի հավակնությունները համապատասխանում (եւ նույնիսկ բխում) իր նախնիներ օսմանյան թուրքերի հավակնություններին՝ աշխարհում Ալլահի իշխանությունն ամենուր հաստատելուն:
Սելջուկ թուրքերը ընդհուպ մինչեւ XIV դարը խթանել են հայ գյուղացիների ունեցվածքի անօրինական զավթումը եւ ստիպել են հայերին գաղթել իրենց հայրենիքից: Մուրադ 1-ինի իշխանության օրոք թուրքերը հավաքում էին հատուկ հարկ (կայսրության սահմաններում բոլոր քրիստոնյա ենթականերից)՝ devshirme (այսինքն՝ արյան հարկ): Ինչպես ժամանակակից իսլամիստները, նրանց ոգեշնչման եւ գործողությունների արդարացման աղբյուր էր Ղուրանը եւ այն, որ մահմեդական իրավաբանները պետք է խոսեին ոչ մահմեդականների բռնապետական մեթոդների մասին իսլամական բռնապետության պարագայում:
Երբ Էրդողանը դարձել է իշխանության պարագլուխ, նա կառուցել է 17 000 մզկիթ: Մալիից մինչեւ Մոսկվա, Քեմբրիջից մինչեւ Ամստերդամ Էրդողանն անդադար եւ ակտիվորեն «քարոզում է» իր կրոնը: Բալկաններում ամենամեծ մզկիթը թուրքական է եւ գտնվում է Ալբանիայում, եւս մեկ հսկայական մզկիթ է կառուցել Էրդողանը Գանայում, իսկ Եվրոպայում ամենամեծ մզկիթը կդառնա Ստրասբուրգում թուրքական մզկիթը:
Չնայած Էրդողանը ԻՊ-ին դեմ է ներկայացել՝ նա երկակի դեր է խաղացել՝ թույլ տալով օտարերկրյա ջիհադիստների հատել Սիրիայի սահմանը Թուրքիայից 2011 թվականին՝ նպատակ ունենալով տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: 2015 թվականին նաեւ հաղորդվում էր, որ նրա դուստր Սումեյեն ղեկավարում էր հիվանդանոցը, որը տեղակայված էր թուրքական Շանլիուրֆա քաղաքի հարավ-արեւելքում ԻՊ-ի վիրավոր ահաբեկիչների օգնություն ցուցաբերելու համար: Նա նաեւ գրավել է եկեղեցիներ, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին Կույս Մարիամի ուղղափառ եկեղեցին Դիարբեքիրում:
2017 թվականի հունիսին Կրոնի հարցերով թուրքական վարչությունը իր վերահսկողության ներքո վերցրել էր առնվազն 50 սիրիական եկեղեցիներ, վանքեր եւ գերեզմանատներ Մարդինում: Այդ լիկվիդացիոն հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2012 թվականին, հերքում էր, որ անցկացրել է վերոնշյալ ռեյդը կրոնական խտրականության արդյունքում:
Սկսած անցած տարվանից՝ Էրդողանը նաեւ օգտագործել է «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչներին իր զորքերի հետ միասին 2018 թվականին Աֆրինը գրավելու ժամանակ, երբ 300 000 քրիստոնյաներ, եզդիներ եւ քրդեր էին տեղահանվել: Եւ ընդամենը մի քանի օր անց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Թուրքիան հարձակվել էր քուրդ եւ քրիստոնյա քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների վրա:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենտաուն հայտարարել է. «Երբ Թուրքիայի իշխանությունները հրահանգել են այդ վտարումների մասին, նրանք պարզապես ստորագրել են մահվան վճիռ ամբողջ ռասայի համար: Ես վստահ եմ, որ մարդկության ամբողջ պատմության մեջ չկա այդպիսի սարսափելի էպիզոդ, ինչպիսին է այդ փաստը: Անցյալի զանգվածային սպանություններն ու հետապնդումները թվում են գրեթե աննշան՝ ի տարբերություն 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքներին»:
Էրդողանը գրեթե չեղարկել է աշխարհականացումն ու կրոնական ազատությունը, որը հաստատվել էր 1924 թվականին Քեմալ Մուստաֆա Աթաթուրքի կողմից: Վերստեղծելով թուրք-իսլամական նացիոնալիզմը՝ շարիաթի կիրառումը նրբորեն վերականգնվել է: Ընդ որում՝ Էրդողանը հրահրել է ջիհադը քրիստոնեության դեմ՝ միաժամանակ հարվածելով քրդերին, եզդիներին եւ շիիթներին:
Թվում է, թե պատմությունը կրկնվում է:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի